«Ալաշկերտ»-ը մեկնել է Անթալիա
Սպորտ
Այսօր վաղ առավոտյան «Ալաշկերտ»-ի ֆուտբոլային պատվիրակությունը մեկնեց Անթալիա: Մեր թիմը հանգրվանել է Բելեկ քաղաքի «Բելիս» 5 աստղանի հյուրանոցում և այսօր ժամը 15:00-ին առաջին մարզումն անցկացրել գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ: Տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Անթալյան հավաքին կմասնակցեն 24 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ երկու լեգեոներ. Իրանցի 23-ամյա կիսապաշտպան Արշիա Ջաբբարին և սերբ 26-ամյա պաշտպան Դանիել Ստոյկովիչը: Տեղեկացնենք, որ Անթալիայում «Ալաշկերտ»-ին կմիանան ևս երկու լեգեոներ ֆուտբոլիստներ. բրազիլացի 26-ամյա հարձակվող Վալդիր Դա Սիլվա Ֆիլյոն և սերբ 23-ամյա պաշտպան Ուրոշ Նենադովիչը:
Հիշեցնենք, որ Անթալիայում մարզումներին զուգընթաց՝ «Ալաշկերտ»-ը կանցկացնի չորս ստուգողական հանդիպում: Մեր թիմը Երևան կվերադառնա փետրվարի 13-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու