Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլել Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Մերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համար Հորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Միսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխա Ինդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է 11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն ՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավոր Թուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անունները Ջրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռով Թրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) 

Նորածնի մահվան դեպքով պապիկը նոր մանրամասներ է պատմում

Հասարակություն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ 4 օրական նորածին էր մահացել Երևանի Մուրացան հիվանդանոցում: Մահացած նորածնի հարազատները պնդում են, թե երեխան մահացել է ծնունդն ընդունող բժշկի՝ Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Նշան Գևորգյանի մեղքով:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, մահացած նորածնի պապիկը՝ Ռուստամ Իսայանը մեղադրեց ծնունդն ընդունող բժշկին: Ըստ նրա՝ ծննդկանին իր ֆիզիոլոգիական կառուցվածքի համար ցուցված է եղել միայն կեսարյան հատում, սակայն բժիշկը, չգիտես՝ ինչու որոշել է, որ կինը պետք է ծննդաբերի բնական ճանապարհով: 

«Մինչ ծննդաբերելը ոչ մի խնդիր չի ունեցել, բոլոր հետազոտությունները անցել է ամեն ինչ նորմալ է եղել: Ծննդաբերության օրը մեզ ասացին ամեն ինչ նորմալ է, երեկոյան 6-ին կծննդաբերի: Ծննդաբերությունից րոպեներ առաջ ասացին, որ դժվար է ծննդաբերում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երեխային աքցանով են քաշել, գլուխը սեղմել, որի պատճառով էլ երեխան մահացել է:

Փաստորեն, փոքրիկի օրգանիզմը վնասվել է աքցանի օգտագործման հետևանքով և նորածնի գլխուղեղում ի հայտ են եկել արյան զեղման նշաններ:

Ծննդաբերությունից հետո ևս, ծննդատանը հարազատներին  ասել են, որ ամեն բան նորմալ է. «Երեխան ձայն է հանել, հարսի սկեսուրը հետաքրքրվել է՝ գուցե երեխան լավ չէ՞, ասել՝ են երեխա է, դժվար ծննդաբերություն է եղել, ձայն է հանում: Հաջորդ օրը կաթ ուզեցին, գնացի դեղատնից բերեցի, տվեցին, ասացին՝ երեխան կերել է, ամեն ինչ նորմալ է: Գիշերը՝ ժամը 1-ին երեխան վատացել է ու առանց մեզ տեղեկացնելու կանչ են արել Մուրացանի վերակենդանացման բաժանմունքից, որ երեխային տանեն: Մուրացան հիվանդանոցում, երեխային մեկ ու կես ժամ հետազոտելուց հետո, մեզ ասացին, որ երեխայի վիճակը վատացել է: Արյուն ուզեցին, գնացի Զեյթունի ինչ-որ կենտրոնից արյուն գնեցի երեխայի համար: Հաջորդ օրը ասացին, որ երեխան մահացել է»:

Մահացած նորածնի պապիկը մեղադրում է ծննունդն ընդունեղ բժշկին՝ Նշան Գևորգյանին: Սակայն, չեն պատրասվում որևէ բան անել, ինչպես նշեց նա՝ «ինչ անենք, ոչինչ չենք կարող անել նրան»:

Երկու օր շարունակ, մենք ևս փորձեցինք կապ հաստատել Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Նշան Գևորգյանի հետ, բայց ապարդյուն, նրա հեռախոսն այդպես էլ չէր պատասխանում: 

Նշենք՝ ըստ մամուլում տարածված տեղեկությունների, Արմավիրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Նշան Գևորգյանը նախկինում արդեն մեղադրվել ու դատապարտվել է երեխաների մահվան համար: Բայց երբեք չի ազատազրկվել ու չի զրկվել բժիշկ աշխատելու իրավունքից:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 67-ամյա բժիշկ Նշան Գևորգյանը դեռևս 2007 թվականին «Արմավիր» ԲԿ-ում ստանձնել է տնօրենի պաշտոն: Առաջին անգամ 2013 թվականի դեկտեմբերի 23-ին նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Սակայն համաներում է կիրառվել և նա ազատվել է պատիժի կրումից: Այս գործով հաստատված է համարվել նրա մեղավորությունը երկու անձի մահվան դեպքով: 

Նշան Գևորգյանի հանդեպ երկրորդ դատավճիռը եղել է 2015 թվականի օգոստոսի 17-ին: Համաձայն մեղադրանքի՝ նա աշխատել է «Զարիշատ /Արամ/ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ: 2014 թվականի փետրվարի 25-ին մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող կեսարյան հատում վիրահատություն կատարելու համար հղի կնոջ սկեսուր Բավական Սիմոնյանից որպես կաշառք պահանջել է գումար: Սկեսուրը մերժել է կաշառք տալ, իսկ նա էլ հրաժարվել է հղի կնոջը բուժօգնություն ցուցաբերել: Այս արարքի համար դատարանը նրան դատապարտել է 1,5 տարվա ազատազարկման: Սակայն կիրառել է նաև Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և ազտազրկման ձևով պատիժը փոխարինվել է 2 տարվա փորձաշրջանով:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչներ Նարինե Բրոյանի և Իսա Իսայանի առաջնեկը ծնվել էր հունվարի 26-ին Արմավիրի բժշկական կենտրոնում, իսկ հունվարի 29֊ին ծանր վիճակով տեղափոխվել Երևան, Մուրացանի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ երեխան մահացել էր:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից
Ամենադիտված