Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Հանրապետականներն անցել են փորձված մեթոդին…

Վերլուծական

ԱԺ ըտրություններին մնացել են հաշված ամիսներ, ինչը նշանակում է, որ քաղաքական ուժերի տրամադրության տակ առկա ժամանակն այնքան էլ անսպառ չէ՝ քարոզարշավի օրերին շարքային ընտրողի առաջ ըստ արժանվույնս ներկայանալու. պետք չէ մոռանալ, որ քաղաքական ուժերի գրավչությունը շատ առումներով կախված է լինելու այն կենսական հարցից, թե հատկապես քարոզարշավի օրերին դրանցից ամեն մեկն ինչ է առաջարկելու սեփական ընտրողին:

Դատելով ԶԼՄ-ներում տեղ գտած համապատասխան հրապարակումներից ու ժողովրդի շրջանում ակտիվորեն տարածվող խոսակցություներից՝ Հանրապետականում, կարծես, արդեն իսկ կողմնորոշվել են, թե ընտրությունների նախօրեին կոնկրետ ինչ են առաջարկելու ձայնի իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին. մարդա 100 դոլար՝ սեփական ձայնը ՀՀԿ-ին վաճառելու դիմաց:

Պարզվում է՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող պոտենցիալ թեկնածուներն ու նրանց թիմակիցները, հավատարիմ մնալով կուսակցական ավանդույթներին, ընկնում են դռնեդուռ՝ ՀՀԿ-ական թեկնածուների օգտին քվեարկելու դեպքում քաղաքացիներին խոստանալով կլորիկ գումարներ՝ ընտրողի ձայնը գնահատելով ընդհուպ 100 դոլար: Ու, որպեսզի վստահ լինեն, որ տված փողը «ջուրը չի ընկնի», ու գումար վերցնողները կպահեն խոստումն ու կքվեարկեն ՀՀԿ-ի օգտին, շտաբի անդամներին հրահանգել են ցուցակագրված մարդկանց բացատրել, որ քվեարկության օրը պետք է ընտրական տեղամասերից իրենց հետ դուրս հանեն մնացած, չքվեարկված քվեաթերթիկների խուրձը՝ ապացուցելու սեփական հավատարմությունը Հանրապետականին:

Փաստորեն՝ այն խոսակցություններն ու համառորեն շրջանառվող շշուկները, թե 2017թ-ի ընտրություններում Հանրապետականը ռեկորդային ծավալների հասնող դրամական միջոցներ է ներդնելու՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, կարծես հետզհետե արդարացվում են: Բայց ամենահետաքրքրականն այն է, որ, ի հեճուկս բանականության բոլոր օրենքների, նույն ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորները համառորեն ու խիստ հետևողականորեն հերքում են իրենց կուսակցության նկատմամբ հնչող մեղադրանքները, թե նմանատիպ մեխանիզմը վաղուց սպառել է իրեն՝ անարդյունավետ, ու այստեղ որևիցե խնդիր լինել չի կարող: Ավելին՝ նույն ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի խոսքերով՝ երբ որ հստակություն կլինի, որ այդ քաղաքացիները կասեն՝ իրենց ովքեր են ասել, որ պետք է հանեք, այն ժամանակ էլ կփորձեն պարզաբանել, իսկ հիմա դրա ժամանակը չէ:

Մի խոսքով՝ կրկնվում է այն, ինչին ականատես ենք դարձել երկար տարիներ շարունակ. ՀՀԿ-ն հույսը կրկին դրել է ժողովրդից կթած փողերի վրա ու զոռբայությամբ, փողի ուժով առաջիկայում փորձելու է համապատասխան քվեներ վաստակել հօգուտ իրեն ու հետո էլ հպարտորեն, խիղճը գրպանը դրած՝ հայտարարել, թե իրենք միակն են, որ կարող են պատասխանատվություն ստանձնել Հայաստանի ճակատագրի համար: Թե ինչ կա այդտեղ հպարտանալու, այնքան էլ, անկեղծ ասած, հասկանալի չէ, քանի որ ներկայիս վիճակը բացի ողբից ու կականից մարդու հոգում այլ բան չի առաջացնում:

Մնում է՝ պարզապես հուսալ, որ սեփական ապագան փողով վաճառողների քանակը գոնե այս ընտրություններին շոշափելի չի լինի, ու մեզ կհաջողվի խուսափել շարունակ կրկնվող ողբերգական սցենարից. հասարակությունն՝ իր ամբողջության մեջ, անկասկած, ողջախոհ է ու չի տրվի պահի գայթակղությանը՝ գիտակցելով դրա վտանգները…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված