Գրոսմայստեր Անդրիասյանը «World Open 2026» շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների ևս մի խումբ. լուսանկարներ Դավթաշենի համայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են կանխել ՈՒՂԻՂ․ «Քաղաքական գործընթացները Հայաստանում»․ քննարկվում են ավտորիտարիզմի միտումները ՀԷՑ-ը 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է անում Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում Մբապե. Այս ֆիասկոյից հետո մենք պետք է գլուխներս բարձրացնենք Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար Ցավալի է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքից․ Ծառուկյան 19-ամյա «Շումախերի» խափանման միջոցը փոխվել է. դատարանը կիրառել է վարչական վերահսկողությունբ Իսպանիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և 16 տարի անց ՖԱԱ եզրափակիչում է ՄԻՊ կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից 

ՀՀ վարչապետը կարևորել է 2017 թ. գերակա խնդիրների պարզ և հստակ ձևակերպումը

Քաղաքական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հունվարի 31-ին շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ՀՀ Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերում ստեղծվել է 24 նախակրթարան, որում ընդգրկված է շուրջ 750 երեխա, վերապատրաստվել է 55 դաստիարակ: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում մշակված «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրման գործընթացը ՀՀ մարզերի հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում: ՀՀ 5 պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող պետական Բուհ վերակազմակերպվել է հիմնադրամի, իսկ 3 պետական բուհ ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով: Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում 6 բուհ իրականացրել է ծրագրեր: Անդրադառնալով 2017 թ. գերակա խնդիրներին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ նախատեսում են իրականացնել բուհական կրթական համակարգի արմատական բարեփոխումներ:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ԿԳ նախարարության թիմից 2017 թ. ակնկալում է ինտենսիվ աշխատանք: Կարեն Կարապետյանը կարևորել է վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետության գնահատումը և հանձնարարել ներկայացնել ամփոփ տեղեկատվություն դրա վերաբերյալ: «Կարևորագույն օղակը պետության մեջ դուք եք: Ձեր խնդիրն է՝ աշխատել արդյունավետ և աշխատել ձեր ոլորտի խնդիրները լուծելու ուղղությամբ: Մենք գիտության, կրթության, առողջապահության վրա, բոլոր ոլորտների վրա ծախսում ենք ավելի քիչ գումար, քան անհրաժեշտ է ժամանակակից կյ անքին ու մարդուն: Բայց միևնույն ժամանակ ծախսում ենք ոչ էֆեկտիվ: Ծախսվող գումարը և արդյունքն անհամատեղելի են, ծախսում ենք ավելին, քան այս արդյունքն է», - ասել է վարչապետը՝ կարևորելով ծախսերի և գործառույթների վերաբաշխումը:

***

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցել է 2016 թ. գերակա խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նշվել է, որ իրականացվել են մի շարք միջոցառումներ պարենային անվտանգության բարելավման, տարբեր ճյուղերի զարգացման, վարելահողերի նպատակային օգտագործումը բարելավելու, գյուղացիական տնտեսություններին պետական սուբսիդավորմամբ պարարտանյութեր, դիզելային վառելանյութ և սերմեր, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ: Անդրադառնալով 2017 թ. անելիքներին՝ նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է վեր անայել պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը՝հաշվի առնելով, որ բաց մրցույթ հայտարարելով ավելի ցածր գին է լինելու:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է ֆերմերների ուսուցման և կոոպերատիվների աջակցության ուղղությամբ կատարվող աշխատանքներից: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը զեկուցել է, որ հանրապետությունում կա 317 հազար գյուղացիական տնտեսություն, 52 գյուղատնտեսական կոոպերատիվ, որոնց հիմնական մասն արոտօգտագործողների կոոպերատիվներն են: Վարչապետը կարևորել է այս առնչությամբ անելիքների հստակ ձևակերպումը. «Պարզ ձևակերպեք՝ քանի ֆերմեր եք դուք ուզում, քանի ֆերմերային տնտեսություն եք ուզում, որ 2017 թվականին լինի: Վարակը դա է լինելու: Մենք պետք է հաջողակ բիզնեսմեններ մեծացնենք, բերենք-ցույց տանք, որ գյուղատնտեսության մեջ կարելի է փող աշխատել, կարելի է լավ ապրել»: Կառավարության ղեկավարը նշել է այն առաջնահերթությունները, որոնց պարագայում գյուղատնտեսության բնագավառը կզարգանա՝ ոլորտի թվայնացում և կապիտալիզացիա, սուբսիդավորման հասցեականություն, մեխանիզացիա և հաջողակ ֆերմերների դասի ձևավորում: «Սուբսիդավորումը պետք է արվի այն օղակին, այն կառույցին, որի մեջ տրամաբանություն կա: Որն ապագա չունի, պ ետք է չանենք: Այլ խնդիր է՝ ոնց կանգնենք իր կողքին: Ինքը մեղավոր չէ, որ գյուղատնտեսության պրոֆեսոր չէ: Ինձ պետք է, որ դուք դրա փիլիսոփայությունը ձևավորեք», - ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ հստակ թվայնացումից հետո պետք է իրականացնել մեխանիզացիա, հաշվարկել՝ որքան գումար է ծախսվում ձեռքով կամ թերի կատարվող աշխատանքների վրա և ելնելով դրանից՝ հաշվարկել այդ ծառայությունների շուկայի ծավալը, պահանջարկը, հետվերադարձելիությունը, անհրաժեշտ կապիտալ ներդրումները և բիզնեսի կազմակերպման ձևը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին նախարարության՝ 2017 թ. գերակա խնդիրները և միջոցառումներն իրականացնել այս տրամաբանության ներքո:

***

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ հաշվետու տարում ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը, որը նախատեսում է տարածքների մրցունակության բարձրացում և մարզերի միջև առկա սոցիալ-տնտեսական անհամաչափությունների մեղմում։ Դրա իրագործման շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում մեկնարկել են 7 պիլոտային տարածաշրջանային զարգացման դրամաշնորհային ծրագրեր՝ շուրջ 10 մլն եվրո ընդհանուր արժեքով: Հավանություն է տրվել նաև ՀՀ 2017-2036 թթ. կոշտ կենցաղաjին թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությանը: Կատարելագործվել է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանությունը. 2017 թ. հունվարի 10-ի դրությամբ մոտ 625 համայնքի ավագանի հաստատել է համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը: Մշակվել է համայնքների բյուջեների կազմման մեթոդաբանությունը:

Դավիթ Լոքյանը, խոսելով 2017 թ. գերակա խնդիրների մասին, ասել է, որ ընթացիկ տարում աշխատանքներ են տարվելու մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման, համայնքներում մատուցվող տարբեր ծառայությունները մասնավոր հատվածի կառավարմանը հանձնելու, աղբահանության գործընթացի կանոնակարգման ուղղությամբ: Համայնքների առջև խնդիր է դրվել 2017 թ. ընթացքում 20 տոկոսով ավելացնել տարեկան բյուջեները և էլ ավելի հստակեցնել միջոցների բաշխումը: Տարածաշրջանների և գյուղական համայնքների զարգացման ծրագրեր են իրականացվելու նաև Եվրոպական միության օժանդակութ յամբ: Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակում կիրականացվեն ներդրումային ծրագրեր խոշորացվող համայնքներում:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է տարածքային կառավարման ոլորտում վերլուծական խմբի ստեղծումը, որը պետք է թվայնացնի տարածքային կառավարման սուբյեկտը, հստակեցնի մարզպետների գործառույթները՝ բալանսավորելով պատասխանատվությունն ու պարտականությունները: «Անհրաժեշտ է ինտենսիվ աշխատել մարզպետների հետ՝ մարզերի և համայնքների զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ: Պետք է համայնքներից ընտրել չեմպիոններին և նրանց ամեն կերպ աջակցել: Պետք է ձևավորենք տարածքային կառավարման նոր մոտեցում, 2017 թվականի վերջին ունենանք հստակ բիզնեսային, պրագմատիկ, տրամաբանական ծրագիր յուրաքաչյուր մարզի և համայնքի համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է սահմանամերձ համայնքների համար մշակել նաև կառավարության քաղաքականությունը՝ ուղղված խնդիրների լուծմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:

***

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ հաշվետու տարում իրականացվել են տրանսպորտի, ճանապարհաշինության, կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման աշխատանքներ: Ընթացքի մեջ են «Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրով նախատեսված միջոցառումները: Երկաթուղու բնագավառում՝ գործարկվել է հայկական ուժերով վերականգնված T-3 մակարդակի էլեկտրագնացքը, Հայաստանի տարածքով փորձնական գործարկվել է բեռնափոխադրումների մուլտիմոդալ Եվրոպայից Իրան ծրագիրը: Կապի և տեղեկատվական տեխն ոլոգիաների ոլորտում՝ մշակվել է ՀՀ հաճախականությունների բաշխման Ազգային նոր աղյուսակը: Մեկնարկել են ՏՀՏ ոլորտի խթանման նպատակով օրենսդրական բարեփոխումների և ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքները մասնավոր հատվածի հետ համատեղ:

Անդրադառնալով 2017 թ. գերակա խնդիրներին՝ Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ 2016 թ. մեկնարկել են և 2017 թ. կշարունակվեն հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման աշխատանքները, որի նպատակն է ապահովել բնակչության ազատ տեղաշարժման հնարավորությունը: Ուսումնասիրվել են մարզային համայնքների միջև ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման բացակայության պատճառները և աշխատանքներ են տարվելու առկա խնդիրների վերացման ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գրոսմայստեր Անդրիասյանը «World Open 2026» շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականըՊարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների ևս մի խումբ. լուսանկարներԴավթաշենի համայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են կանխելՈՒՂԻՂ․ «Քաղաքական գործընթացները Հայաստանում»․ քննարկվում են ավտորիտարիզմի միտումները ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակներում գործողությունները կրճատելու թույլտվություն է տվելՀԷՑ-ը 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է անումԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցումՄբապե. Այս ֆիասկոյից հետո մենք պետք է գլուխներս բարձրացնենքՖոն դեր Լայենը ժամանել է ԿիևԿենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարարՑավալի է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքից․ ԾառուկյանՄակրոնը շնորհավորել է Իսպանիային Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ19-ամյա «Շումախերի» խափանման միջոցը փոխվել է. դատարանը կիրառել է վարչական վերահսկողությունբԻսպանիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և 16 տարի անց ՖԱԱ եզրափակիչում էՄԻՊ կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրիցFT. Իրանի հետ հակամարտությունը կարող է արժեզրկել Թրամփի երկրորդ ժամկետը«88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտումԵրևանում, դեպքից մեկ շաբաթ անց 90-ամյա տղամարդը «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում մահացել էՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 15-ի դրությամբԴեշամը հեռանում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, նրան կփոխարինի Զինեդին ԶիդանըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացումԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում «Հրապարակ»․ Ներիշխանական խմորումներ եւ ՔՊ-ական կրքեր Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի«Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին Արթուր Պողոսյանը տապալում է գործերի քննությունը, եթե ՔՊ-ին է վերաբերվում. «Ժողովուրդ»«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»ՀՀ 10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել «Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»Կիտրոնի օգտակար հատկությունները, որոնց մասին շատերը չգիտենՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներ Կանոնավոր մարզանք․ ինչպես է այն փոխում օրգանիզմի աշխատանքըԹրամփը Նեթանյահուին կոչ է արել զորքերը դուրս բերել Սիրիայից և Լիբանանից. Axios ՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալՃապոնիան մտադիր է ուժեղացնել հակահետախուզական միջոցառումներըԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են հարյուրավոր Patriot համակարգերՌուսաստանը ԵՄ-ին մեղադրել է կիբերհարձակումների վերաբերյալ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մեջԹրամփ․ Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության վճար սահմանելու գաղափարինԼուլա դա Սիլվա․ Բրազիլիան պետք է ամրապնդի իր պաշտպանական կարողություններըՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի շուրջ լարվածության սրման կապակցությամբՉեխիան Իսրայելի հետ քննարկում է ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցըԾեծկռտուք Գյումրու Մուշ թաղամասում՝ բարձր երաժշտության պատճառովՃապոնիայում մեկ շաբաթում ավելի քան 4500 մարդ հոսպիտալացվել է շոգի պատճառովԴավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին
Ամենադիտված