Խոշոր ավտովթար Մաստարայի ոլորաններում. կա 10 վիրավոր. shamshyan.com
Հասարակություն
Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան- Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ հատվածում՝ Մաստարայի որոլաններում, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 DN 710 համարանիշի և Volkswagen մակնիշի 10 CC 107 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Գյումրի, մի մասը՝ Մարալիկի բժշկական կենտրոններ: Դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել փրկարարներն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը:
Մանրամասները՝ shamshyan.com կայքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ