«Փաստ». Արմավիրի քաղաքապետը' մարզպետի հակառակորդ
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Արմավիրի մարզում, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, նախընտրական կատարյալ քաոսային իրավիճակ է: Այս ընտրատարածքից ռեյտինգային ցուցակով ՀՀԿ–ն ներկայացնում է տեղի երիտասարդական թևը' հանձին Նվեր Պետրոսյանի, ով մարզպետարանի աշխատակից է: Ի դեպ, նա ներկայացնում է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մտերիմ շրջապատը: Սակայն ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով բոլոր հնարավոր միջոցներով արդեն իսկ փորձում է «չեզոքացնել» Նվերին:
Փաստորեն, քաղաքապետը դուրս է եկել մարզպետի դեմ: Այստեղ ՀՀԿ–ականների միջև թեժ պայքար է սպասվում»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ