Կլիչկո-Ջոշուա` հայացքների մենամարտ (տեսանյութ)
Սպորտ
Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն և IBF վարկածով աշխարհի չեմպիոն բրիտանացի Էնտոնի Ջոշուան Նույ Յորքում տեղի ունեցած ասուլիսից հետո հայացքների մենամարտ են անցկացրել:
Ասուլիսին Կլիչկոն նշել է.
«Հիմա իսկական ժամանակն է մարտ անցկացնելու համար: Երեք տարի հետո ես կլինեի տարիքով արդեն շատ մեծ, իսկ Ջոշուան չափից շատ լավը կլիներ ինձ համար»:
Բրիտանացին էլ իր հերթին ասել է.
«Մարդիկ ասում են, որ դեռ շատ վաղ է Կլիչկոյի հետ մենամարտելու համար, բայց ես կհաղթահարեմ իմ առջև դրված առաջադրանքը»:
Մարտը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ Լոնդոնի Ուեմբլի մարադաշտում: Պայքարը կլինի IBF և IBO վարկածներով չեմպիոնի, ինչպես նաև WBA վարկածով սուպերչեմպիոնի տիտղոսի համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու