Դահուկասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 5 մարզիկ
Սպորտ
Դահուկասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 5 մարզիկ: Այն անցկացվում է Ֆինլանդիայի Լախտի քաղաքում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Աշխարհի առաջնությանը մասնակցել են մարզիկներ, ովքեր կունենան արդյունք: Միջազգային մրցաշարին մասնակցելն ինքնանպատակ չէ: Կլինեն 3 տղա և 2 աղջիկ»,-ասաց Սարգսյանը:
Լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունում, որը կկայանա փետրվարի 7-18-ը, Հայաստանը կներկայացնի 2 մարզիկ:
Դահուկավազքի աշխարհի առաջնությունը կմեկնարկի փետրվարի 22-ին և կեզրափակվի մարտի 5-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու