Հորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Միսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխա Ինդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է 11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն ՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավոր Թուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անունները Ջրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռով Թրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումը Shein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարի 

Պատերազմ` յուրայինների դեմ...

Վերլուծական

Այն, որ ռեյտինգային ընտրակարգը դարձել է, մեղմ ասած, պատուհաս հենց այդ համակարգի ներդրման ամենավառ ջատագովների համար՝ ապացուցում է մարզերում ստեղծված մրցակցային լարված իրադրությունը իշխող կուսակցության ներսում՝ ռեյտինգային ցուցակներում իրենց տեղն ամրապնդելու համար: Անշուշտ, նման հակասությունները չեն կարող ծառայել ի շահ իշխող քաղաքական ուժի, որն առանց այդ էլ դժվարին ժամանակներ է ապրում: Իշխանությունները այս պահին զբաղված են ոչ այնքան նախընտրական ծրագրերով, գաղափարախոսական-քարոզչական աշխատանքներով, որքան սեփական թիմի ներսում առաջացած կոնֆլիկտները հարթելով: Մեկը հարթում են, մյուսն է ի հայտ գալիս..

Նման իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում, որտեղ մի կողմից ՀՀԿ–ն ներկայացնում է տեղի երիտասարդական թևը՝ հանձին Նվեր Պետրոսյանի, ով մարզպետարանի աշխատակից է: Ի դեպ, նա ներկայացնում է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մտերիմ շրջապատը: Մյուս հավակնորդն էլ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով բոլոր հնարավոր միջոցներով արդեն իսկ փորձում է «չեզոքացնել» Նվերին: Փաստորեն մարզում ՀՀԿ դիրքերը սասանվում են ՝ ընդ որում, ոչ թե ուժեղ մրցակիցների առկայության, այլ սեփական գզվրտոցի պատճառով:

Թերևս ՀՀԿ-ները մանդատի համար պայքարը վեր են դասում կուսակցության գլոբալ շահերից և առաջնորդվում են «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով: Հաշվի առնելով երկրում ստեղծված ծայր աստիճան անկայուն սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակը՝ այս կարգախոսով առաջնորդվում են ոչ միայն շարքային ՀՀԿ-ները: Մյուս կողմից, ինչպես տեսնում ենք, ընդգծվում է պայքարը երիտասարդ ամբիցիոզ հանրապետականների և «քաղաքական մավրերի» միջև, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում զիջել իրենց տեղը հանրապետական մատաղ սերնդին:

Փաստացի ՀՀԿ-ն եթե ոչ այսօր, ապա վաղը կանգնելու է քաղաքական սերնդափոխության լուրջ խնդրի առջև, եթե իհարկե նման զարգացումները մտնում են ՀՀԿ պլանների մեջ: Մինչ ՀՀԿ ղեկավարությունը խոսում է քաղաքական դաշտի առանցքային ուժ լինելու և բոլոր քաղաքական ուժերին մրցակից դիտարկելու մասին՝ դեռևս ամենաթեժ նախընտրական մրցակցությունը ընթանում է հենց հանրապետականի ներսում և հանրապետականի միջև:

Փաստացի ՀՀԿ համար ընտրություններին ընդառաջ թիվ մեկ գլխացավանք է դառնում սեփական կուսակիցներին փառասիրությունը և քաղաքական ամբիցիաները բավարարելու անկառավարելի ձգտումը: Երբ այս ամենը զուգորդվում է ընտրությունների նախօրեին՝ դա հանգեցնում է քաղաքական կատարյալ քաոսի, ինչին էլ այսօր ականատես ենք լինում ՀՀԿ-ում: Արմավիրի մարզը ընդհամենը մեկն էր հանրապետության այն մարզերի և քաղաքների թվում, որտեղ հանրապետական թեկնածուների միջև իսկական պատերազմ է ընթանում: Ով հաղթող դուրս կգա՝ դեռ պարզ չէ, սակայն մի բան ակնհայտ է՝ ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ն միանաշանակ պարտվողի դերում է....

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներին
Ամենադիտված