Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» 

Ասատրյանին փո՞ւռը կտան

Վերլուծական

Վերջին շրջանում կարծես բավական հետաքրքրաշարժ գործընթացներ են ծավալվում՝ հատկապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ու նրա մերձավոր շրջապատի շուրջ։ Պատահականություն է, թե միանգամայն օրինաչափ, փաստ է, սակայն, որ արդեն մի քանի ամիս է՝ ԶԼՄ-ներում պարբերաբար տեղ են գտնում հրապարակումներ, հոդվածներ տպվում, որոնց հիմնական բովանդակությունը մեկն է՝ Ասատրյանի կողմից ղեկավարվող գերատեսչությունում թալանը, չարաշահումներն ու կոռուպցիան իսկական ռեկորդներ են սահմանում: Համարել նման գնահատականները ոչ օբյեկտիվ՝ նույնիսկ Ասատրյանի ֆաները (եթե իհարկե՝ այդպիսիք առհասարակ կան) չեն կարող, քանի որ ճչացող փաստերին ու աղաղակող իրողություններին կարելի է հակադարձել հակընդդեմ փաստարկներով, որոնք, բնականաբար, ոչ ոք չի կարող ներկայացնել:

Եվ ահա կրկին՝ ի հայտ են եկել չափազանց խոսուն փաստեր, որոնք «ջրի երես են դուրս բերում» համապատասխան նախարարության ներքին խոհանոցի բոլոր վատ կողմերը: Այսպես՝ ՀՀ վերահսկիչ պալատը, 2016 թվականի փետրվարից մինչև դեկտեմբեր ամիս կատարելով համապատասխան ուսումնասիրություններ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործակալություններում ու բաժիններում, պարզել է, որ ՀՀ մի շարք մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարանների ենթակայության՝ թվով 20 սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (ՍԱՏԳ) եւ Ջերմուկի սոցիալական աջակցության տարածքային բաժնի վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 539 դեպքով 63 մլն 618 հազար դրամի չափով տարբեր բնույթի խախտումներ։

Ավելին՝ պարզվել է նաև, որ պետությունից նպաստ են ստացել նաև այնպիսիք, ովքեր ամենևին էլ նպաստի կարիք չեն ունեցել. աղաղակող փաստեր են հայտնաբերվել Սյունքի մարզում, Շիրակում Գավառում և այլուր: Բոլոր նմանատիպ դեպքերում նպաստառուները ոչ միայն չեն համապատասխանել աղքատության վերաբերյալ չափանիշներին, այլև հանդիսացել են բավականին բարեկեցիկ կյանքով ապրողներ: Ասել կուզի՝ պետությունը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարների կորուստ է ունեցել՝ համապատասխան մարմինների ոչ պատշաճ աշխատանքի, չարաշահումների ու անթույլատրելի դրսևորումների պատճառով:

Ի սկզբանե ենթադրվում էր, որ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը պետք է հանդիսանար ամենամարդասիրական պետական օղակներից մեկը. սրա առաջնային գործառույթի հիմքում ընկած են հումանիզմի տարրական օրենքները: Բայց արի ու տես, որ այն ոչ միայն չդարձավ այդպիսին, այլև հատկապես վերջին տարիներին՝ վերածվեց պետական թալանի բացառիկ օջախի, որի հետ մրցակցել կարող են շատ քչերը. Արտեմ Ասատրյանի հնարամտությանը, դատելով ամենայնից, չափ ու սահման չկա, ու վերջինս շատ լավ է հասցրել սերտել պետական միջոցների մսխման, կարիքավոր խավերին թալանի ենթարկելու բարդ մեխանիզմները:

Ասատրյանի հետ կապված այս աղաղակող պատմությունները, սակայն, հետաքրքիր են ոչ միայն Հայաստանում տիրող կոռուպցիայի բարձր մակարդակի մասին շոշափելի պատկերացում կազմելու տեսանկյունից, այլև՝ քաղաքական. կարելի է ենթադրել, որ նմանատիպ հրապարակումների թվի ավելացումն ամենևին էլ պատահական չէ, ու վերևներում որոշել են հնարավորինս արագ ազատվել Ասատրյանի ներկայությունից՝ ՀՀ կառավարությունում: Ասում են՝ առաջիկայում Կառավարությունում բավական հետաքրքրական իրադարձություններ են սպասվում, ու որոշ նախարարներ ստիպված են լինելու հրաժարական ներկայացնել: Տարօրինակ կլիներ, եթե այս ողջ աղմուկ-աղաղակից հետո՝ Արտեմ Ասատրյանը չլիներ փոփոխության ենթարկվողների շարքերում. ոչինչ քաղաքականության մեջ պատահական բնույթ չի կրում, իսկ Կառավարությունն, ինչպես հայտնի է, ՀՀ կարևորագույն քաղաքական մարմիններից մեկն է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Ամենադիտված