«Փաստ». Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը` պատգամավորության թեկնածու
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը, որքան էլ զարմանալի է, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Հրազդանում կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Ինչո՞ւ է զարմանալի, որովհետև «կոնտրաբանդայի» պետի գործը պատգամավորի մանդատից ավելի «յուղոտ» է: Սովորաբար պատգամավոր են դառնում, որ այսպիսի գործի գնան: Սակայն պետք է նշենք, որ Սանամյանը Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ) փեսան է, ավելի ճիշտ' քրոջ աղջկա ամուսինը: Ամեն ինչ արդեն պարզ է: Սանամյանն ուղղակի ձայներ կբերի Հանրապետականին և պարտադիր չէ, որ թողնի իր «պատկառելի» պաշտոնը: Ի դեպ, ըստ «Փաստի» տեղեկությունների, Հրազդանում նրա մրցակիցները կլինեն նաև Սասուն Միքայելյանը («Ելք») և Դավիթ Մանուկյանը' դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան