«ՀԺ». Ալեքսանդր Արզումանյանն էլ չի մասնակցի ընտրություններին. նա դուրս կգա՞ ՀՀՇ-ից
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀՇ վարչության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Իր այս որոշումը նա բացատրում է հարազատ քաղաքական ուժի՝ ոչ գաղափարական հենքի վրա ստեղծված դաշինքով ընտրություններին մասնակցելու հանգամանքով։
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ առհասարակ դուրս գա ՀՀՇ-ից, Արզումանյանը պատասխանեց՝ ավելացնելու ոչինչ չունեմ։ ՀՀՇ-ից Ալեքսանդր Արզումանյանի հեռանալ-չհեռանալու հավանականության մասին լուրը թերթը փորձել է ճշտել նաեւ վարչության անդամ Արարատ Զուրաբյանից, ով, սակայն հեռախոսազանգերին այդպես էլ չի պատասխանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան