Համեստ, նորմալ ընտանիք էր, աղջիկն էլ՝ «սուսիկ-փուսիկ»․ մանրամասներ՝ 20-ամյա աղջկա ինքնասպանության դեպքից
Իրավունք
Արդեն տեղեկացրել ենք, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 20-ամյա աղջկան տան նկուղում գտել են կախված վիճակում։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում համագյուղացիները, ովքեր ճանաչում էին ընտանիքին ու աղջկան, պատմում են՝ համեստ, նորմալ ընտանիք էր, աղջիկն էլ իրենց բնորոշմամբ՝ «սուսիկ-փուսիկ»։ Դեպքը տեղի է ունեցել լուսադեմին, աղջկան կախված վիճակում հայտանբերել է մայրը։
Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ գյուղում բոլորը շոկի մեջ են, չեն կարողանում հավատալ, որ իրենց համագյուղացի աղջիկը կարող էր նման բան անել կամ ինչը կարող էր նրան դրդել այդ քայլին գնալ։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին