Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Քաղաքացիներից պահանջվելու է առավելագույն զգոնություն…

Վերլուծական

Որքան էլ ոմանք, սովորության համաձայն, մատների արանքով նայեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, փաստ է, սակայն, որ դրանք, ըստ էության, պատմական նշանակության ընտրություններ են լինելու. Հայաստանը դառնում է խորհրդարանական կառավարմամբ պետություն: Իսկ, ինչպես հայտնի է, ոչ մի այլ կառավարման մոդելի պարագայում՝ քաղաքական գաղափարախոսություններն ու քաղաքական ուժերի կողմից առաջ քաշված ծրագրերն այնքան չեն կարևորվում ու չեն խաղում հիմնահենքային նշանակություն երկրի հետագա զարգացման հարցում, որքան խորհրդարանական կառավարմամբ երկրներում, ուր կուսակցությունների դերն ու նշանակությունն առավել քան բարձր է:

Այս իմաստով՝ պետք է նկատել, որ ապրիլյան ընտրությունները, եթե դրանք անցկացվեին բացառապես համամասնական ընտրակարգով, այսինքն՝ քաղաքական ընտրապայքարն ընթանար միմիայն քաղաքական ուժերի միջև, միգուցե հնարավոր կլիներ ենթադրել՝ 2017-ի ընտրությունները վերոհիշյալ իմաստով կարող էին և բեկումնային լինել: Բանն այն է, սակայն, որ, նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ մեկ այլ ընտրակարգ ևս՝ զուգահեռ համամասնականին, ապրիլին կիրառվելու է, և դա ռեյտինգային ընտրակարգն է, որ, ըստ էության, գալիս է փոխարինելու տխրահռչակ մեծամասնական ընտրակարգին: Ասել կուզի՝ առնվազն ռեյտինգային պայքարի պարագայում ակնկալել ինչ-որ գաղափարների կամ կոնցեպտների մրցակցություն, ակնկալել իրական քաղաքական պայքար՝ դրա կլասիկ իմաստով, անհնար է լինելու: Կասկածից վեր է՝ ռեյտինգային ընտրակարգը ժառանգել է մեծամասնական ընտրակարգին հատուկ բոլոր բացասական գծերը, և այն բոլոր տհաճ դրսևորումները, որոնց երբևիցե ականատես ենք դարձել մեծամասնական ընտրակարգի պարագայում, նույնությամբ, եթե ոչ է՛լ ավելի սուր դրսևորումներով, ականատես ենք դառնալու և ռեյտինգայինի պարագայում, ինչը լրջագույն հարցականի տակ է դնելու անցկացվող ընտրությունների որակն ու բնույթն՝ առհասարակ:

Անքննարկելի է՝ ճիշտ կողմնորոշվելու ու սեփական խղճին ու համոզմունքներին համապատասխան ընտրություն կատարելու համար՝ շարքային ընտրողը պետք է ականատես դառնա նախևառաջ գաղափարական մրցապայքարի, քաղաքական ուժերի կողմից առաջ քաշվող կոնցեպտների ու ծրագրերի միջև իրական մրցակցության, առանց որի՝ քաղաքական ընտրությունները, որպես այդպիսին, դառնալու են անիմաստ. պետք է անել ամեն ինչ՝ առաջիկա ընտրությունները հնարավորինս գաղափարայնացնելու:

Բայց որքան էլ քաղաքական ուժերի կողմից առաջ քաշված ծրագրերը կարևորվեն, որքան էլ դրանք հիմնավոր կամ համոզիչ թվան, փաստ է՝ դրանք Հայաստանին ոչինչ չեն տա, եթե դրանք առաջ քաշողները հետագայում, երբ ընտրապայքարն այլևս անցյալում կլինի, չունենան բավարար կամք ու արժանապատվություն՝ կետ առ կետ հետևելու այն բոլոր գաղափարական պոստուլատներին ու ծրագրային հիմնադրույթներին, որոնց մասին բարձրաձայնում էին ընտրապայքարի ժամանակ: Այլ խոսքերով՝ գերկարևոր խնդիր է ոչ միայն գաղափարն ինքնին, այլև այն կյանքի կոչող դեմքերի ով լինելը:

Հարց է առաջանում՝ որքանո՞վ կարող է ընտրողը վստահ լինել, որ այս կամ այն քաղաքական ուժի կողմից հնչեցված խոստումներն ու ծրագրերը նույնությամբ կյանքի են կոչվելու, երբ, ինչպես Հայաստանի քաղաքական պատմության առնվազն վերջին տասնամյակներն են փաստում, ոչ միշտ է, որ նախընտրական խոստումներն ու ծրագրերը կյանքի են կոչվում. դրանք հիմնականում մոռացվում են՝ ընտրական սեզոնի փակմանը զուգահեռ:

Պատասխանը, կարծում ենք, առավել քան ակնհայտ է. ընտրողը պետք է նայի անցյալին, ուսումնասիրի քաղաքական ուժերի առաջխաղացման դինամիկան ու խելամտորեն համադրի խոսքերը՝ գործերի հետ. մի փոքր խորագիտությունն ու խորաթափանցություն, այս իմաստով, քաղաքացուն չէր խանգարի. քվեարկելիս պետք է առաջնորդվել ոչ թե էմոցիաներով, այլ՝ կոնկրետ սկզբունքներով և ընտրել այն ուժին, որը գործնական հարթությունում է ապացուցել՝ խոսքը գործ է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված