Բոլորը գիտեն`Իբրահիմովիչին դուր է գալիս լինել աստված, բայց նա այդպիսին չէ. Մխիթարյան
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր թիմակիցներին:
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին խոսելիս կիսապաշտպանը կատակով ասել է.
«Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչին դուր է գալիս լինել աստված, բայց նա այդպիսին չէ: Նա լավ անհատականություն ու հիանալի տղա է:
Ուեյն Ռունին ու Մայքլ Կարիկն այստեղ են արդեն երկար ժամանակ: Նրանք շատ բարեհամբույր են և համեստ, այնպես որ՝ միշտ ինչ-որ բան կարող ես նրանցից սովորել: Ռունին շատ լավ ավագ է և մարդ: Նա փորձում է օգնել բոլորին: Նա ավագի իսկական օրինակ է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու