Հնարավոր չէ դատարկ խոսքերով կերակրել սոված գյումրեցուն. Հեղինե Բիշարյան
Քաղաքական
ԱԺ հերթական քառօրյային «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջ քաշեց իր կողմից ներկայացված «Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել:
Նախագծով առաջարկվում է ուշադրություն դարձնել ոչ միայն Գյումրի քաղաքին, այլև՝ ողջ աղետի գոտուն. «Եթե դուք հնարավորություն եք տալիս, որ օրենքի նախագիծը մտնի քառօրյա նիստերի օրակարգ, ես վերնագիրը փոխում եմ, դնում՝ աղետի գոտուն հարկային արտոնություններ տալու մասին օրենք»:
Հեղինե Բիշարյանն իր ելույթում անդրադառնալով աղետի գոտուն հարկային արտոնություններ տալու մասին նախագծին, ասաց, որ նախընտրական պոպուլիստական քարոզչական աշխատանքով զբաղվող կառավարությունը չի կարող դատարկ խոսքերով կերակրել սոված գյումրեցուն և հրատապ է Գյումրի քաղաքին արտոնություններ տալը:
«Մենք 30 տարի շարունակ ունենք աղետի գոտի: 30 տարվա ընթացքում արտոնություն է տրվել 29 միլիարդ գողացողներին, թալանչիներին, դրա համար օրենքի նախագիծ է մտցնում մեր գործընկերը, որպեսզի հետադարձ ուժով հասկանանք՝ ով է թալանել երկիրը և արտոնություն տվել նրանց»,- ասաց տիկին Բիշարյանը՝ ավելացնելով՝ «արտոնություն ենք ուզում տալ աղետի գոտու այն ցածր հնարավորություն ունեցող գյումրեցուն, որ կարողանա իր երկրում մնալ, ոչ թե արտագաղթել»:
Հեղինե Բիշարյանն, ավարտելով ելույթը, ընդգծեց, որ այսօր ամենաշատը երկրից արտագաղթում և արտագնա աշխատանքի մեկնում են հենց Շիրակի մարզից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ