Սեյրան Սարոյան. Կուսակցությունը պետք է որոշի՝ առաջադրվե՞մ, թե՞ ոչ
Քաղաքական
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ հանրապետական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյան ասաց, որ իր համար դեռևս հստակ չէ՝ կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին, թե՝ ոչ, իսկ իր առաջադրվելու հարցը պետք է Կուսակցությունը որոշի:
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ եթե ինքը մասնակցի, ապա իր տեղամասում խախտումներ չեն լինելու. «Ժողովուրդն ում կընտրի, պարզ ա լինելու, էս անգամ ոչ մեկ չի կարա խախտում անի, իմ ընտրատարածքում չի եղել խախտում, բոլորիդ էս անգամ էլ հրավիրելու եմ»:
Գեներալից լրագրողները հետաքրքրվեցին նաև Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցության շարքերը լքելու հանգամանքների մասին. որին ի պատասխան՝ գեներալը նշեց. «Ես ո՞վ եմ, որ քննադատեմ՝ Հովիկ Աբրահամյանը գնաց, թե մնաց, կամ ինքն ո՞վ ա, որ ինձ քննադատի»:
Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ մի օր՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նման՝ ինքն էլ նեղանա եւ հեռանա Կուսակցությունից, պատգամավորը պատասխանեց. «Ես որ նեղանամ, տուն եմ գնալու»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ