Ապրիլի 2-ը սգո՞, թե՞ հաղթանակի և սխրանքի օր. մոտեցումները տարբեր են
Քաղաքական
«Ես չեմ դիտում, որ ապրիլի 2-ը սգո օր է: Ես դիտում եմ, որ դա մեր «մահ իմացյալը» խորհրդանշող հերոսների հարգանքի օրն է: Այստեղ կա երկկողմ ցանկություն, որ ընտրությունների օրը փոխվի: Գոնե ինձ համար՝ միանշանակ է, որ պետության դժբախտությունների հիմնական պատճառը ընտրությունները կեղծելն է եղել: Մենք պիտի ապացուցենք, որ այդ օրը կա գիտակցված քվե, որին պետք է հասնենք արդար ընտրությունների միջոցով»,- այս մասին այսօր, ԱԺ հերթական քառօրյայի իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ խոսելով ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների օրը փոխելու մասին:
Ըստ պատգամավորի՝ ձևական է փոխել խորհրդարանական ընտրությունների օրը: Ռուբիկ Հակոբյանը քաղաքական ուժերին և առաջին հերթին՝ իշխանություններին առաջարկեց ստորագրել հուշագիր, որով պետությունը դուրս կգա ընտրությունները կեղծելու շրջագծից. «Եթե ընտրությունները պիտի կեղծվեն, ի՞նչ տարբերություն՝ ապրիլի 2-ի՞ն, թե՞ 22-ին»:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ ավելացրեց՝ ապրիլի 2-ը սգո օր չէ, հաղթանակի և սխրանքի օր է, և մենք պետք է կարողանանք նրանց հիշատակը պահելով հանդերձ՝ գնալ առաջ: Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ «եթե բոլոր քաղաքական ուժերը պատրաստակամություն հայտնեն ընտրությունների օրը փոխելու, ապա իրենք ևս պատրաստ են վերանայել այդ օրը»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ