Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումից Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Ռուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի «Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». Վարդանյան ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս 

Պատերազմի ժամանակ պատերազմից չեն վախենում. Հայկ Մարտիրոսյան

Հարցազրույցներ

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

-Պարոն Մարտիրոսյան, ըստ Ձեզ, ի՞նչ է ակնարկում կամ ինչ մեսիջներ է ուղղում հակամարտող կողմերին՝ Երևանին ու Բաքվին, ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սպառնալիք է տարածաշրջանում կայունությանը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին»:

-Միացյալ Նահանգներում ընդունված քաղաքական պրակտիկա է՝ երբ մի բանի մասնագետ չես, բայց պարտավոր ես կարծիք հայտնել՝ հայտնում ես ինչ-որ կարծիք, որը խորը վերլուծելու կարիք է զգում և եթե շատ խորը վերլուծես՝ կհասկանաս, որ դա ընդամենը խուսափողական, ոչինչ չասող խոսք էր: Ռեքս Թիլլերսոնը նավթային կորպորացիայի նախագահ էր մինչև մի քանի օր առաջ: Նա հասկանում է, որ յուրաքանչյուր կոնֆլիկտ սպառնալիք է այդ տարածաշրջանի կայունությանը, իսկ որ դա սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին՝ ցույց է տալիս ընդամենը, որ Միացյալ Նահանգների համար այդ տարածաշրջանը կարևոր տարածաշրջան է: Ես գիտեմ, որ Հայաստանում, անշուշտ, քաղաքագետները խորը գիտական վերլուծություններ կանեն այս թեմայով, բայց ինձ համար՝ իրավիճակն այս առումով՝ առավել քան պարզ է: Երբևէ քաղաքականության մեջ չեղած անձը հիմա ղեկավարում է հզորագույն տերության արտաքին գերատեսչությունը: Ի՞նչ եք ակնկալում, որ ասեր խոշոր կորպորացիայի ղեկավարը. որ կոնֆլիկտն անկարևոր է և ԱՄՆ-ի հոգը չէ՞: Թիլլերսոնն, անշուշտ, գիտի Հայաստանի տեղը, բայց գիտի որպես նավթային Ադրբեջանի հարևան և թշնամի երկիր: Եվ խոր իմաստներ փնտրել այստեղ՝ պետք չէ: Առայժմ պետք չէ:

-Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ հակառակ սպասումների՝ Թրամփի վարչակազմն այդքան էլ պասիվ դիրքորոշում չի որդեգրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

-Անհնար է որևէ կանխատեսում անել: Ամեն բան կախված է Ռուսաստանի և Թուրքիայի հետ զարգանալիք ԱՄՆ հարաբերություններից: Հնարավոր է՝ կարևորություն տրվի: Հնարավոր է և, որ այնքան անտեսվի, որ անգամ Օբամայի վարչակազմի օրոք՝ այդքան չէր անտեսվել: Հիմա դեռ շատ վաղ է: Հայաստանն ու Ադրբեջանը Թրամփի և նրա՝ մինչ այդ՝ քաղաքականությանն անծանոթ վարչակազմի համար տասներորդական կարևորության թեմաներ են: Հայաստանում պետք է հասկանան, որ մինչ արցախյան խնդրի հերթը հասնի՝ դեռ շատ ջրեր են հոսելու:

-Արդյո՞ք բոլոր այն խոսակցությունները, թե Թրամփը մոռացության կմատնի Անդրկովկասը՝ արցախյան հարցը, անհիմն էին: Նման կարծիքներ էին հայտնում վերլուծաբանները:

-Ինչպես արդեն ասացի՝ ոչինչ հնարավոր չէ կռահել: ԱՄՆ ամենահայտնի քաղաքագետներն անգամ չեն կարողանում կռահել ներամերիկյան զարգացումները, որքանո՞վ է լուրջ սպեկուլյացիաներ անել արցախյան հիմնահարցի վերաբերյալ: Այս պահին դա լիովին անլուրջ խնդիր է: Սպասենք, և որոշ ժամանակ անց՝ ինչ-որ բան հասկանալի կլինի:

-Արդյոք այս հայտարարությունը չի՞ գրգռի Բաքվին ու չի՞ ստիպի նրան հերթական արկածախնդրության դիմել՝ հակամարտությունը շուտափույթ կերպով լուծելու ակնկալիքով ու պատրվակով:

-Բաքվին ոչ թե ամերիկյան հայտարարություններն են գրգռում ու քաջալերում, այլ՝ Երևանի վախվորածությունն ու անդեմությունը: Նաև՝ իր մի խումբ այլ բարեկամների քաջալերանքները: Եթե ոմանք կարծում են, թե Բաքուն Արցախի հարցում իրեն պահում է համաձայն ամերիկյան հայացքների՝ կամ մոլորության մեջ են, կամ էլ՝ տառապում են խոր ամերիկատյացությամբ:

-Ե՞րբ և ո՞ր պարագայում Անդրկովկասում կբախվեն Մոսկվայի և Վաշինգտոնի շահերը, և արդյոք այդ բախումը չի՞ հրահրի լայնամասշտաբ պատերազմ:

-Երբ սրվեն Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերությունները: Բայց պետք է հասկանալ մի բան. այդ հարաբերությունների աստիճանը չէ, որ որոշում է սրումը՝ արցախյան ճակատում: Ադրբեջանն ունի ծրագիր՝ նախ գրավելով Արցախը, անցնել մնացյալ Հայաստանի գրավմանը: Ով և ինչ էլ քաջալերի՝ նա դրան չի գնա, եթե վստահ լինի, որ կպարտվի և կգնա այդ քայլին՝ եթե վստահ լինի, որ կհաղթի: Հիմա, շնորհիվ Հայաստանում առկա գաղափարախոսությունների, ինչպես նաև պետական մոտեցման, Ադրբեջանը զգում է, որ կարող է հաղթել: Այդտե՛ղ պետք է փնտրել պատերազմի սաստկացման բանալին, ոչ թե երկու գերտերությունների հարաբերություններում:

-Ու՞մ կարող է ձեռնտու լինել սահմանային իրավիճակի սրումը:

-Ադրբեջանին: Եվ էլի մեկ-երկու ուժերի: Թեև կարծում եմ, որ կարող էր և Հայաստանին էլ օգտակար և ձեռնտու լինել, եթե վճռական քաղաքականության կամք լիներ Երևանում: Արդեն անցյալ ապրիլին՝ կարելի էր բարելավել հայկական դիրքերը, անգամ՝ ազատագրելով հայկական նոր տարածքներ՝ Ադրբեջանին կանգնեցնել փաստի առաջ: Պատերազմի ժամանակ պատերազմից չեն վախենում: Հայկական կողմը տարածքներ կորցրեց, վախեցավ պատերազմից, և կստանա առավել վտանգավոր պատերազմ: Հետևաբար, այդ լարումը առայժմ ձեռնտու է նախևառաջ՝ Բաքվին:

-Ընդհանրապես, ի՞նչ կարելի է ակնկալել ԱՄՆ նոր վարչակազմից՝ արտաքին քաղաքականության հարցում, և, մասնավորապես՝ արցախյան հարցում:

-Այդ հարցերը եթե տաք որևէ վաշինգտոնյան վերլուծաբանի՝ Ձեզ նույն պատասխանը կտան. «չգիտենք, կտեսնենք»: Ես էլ ասում եմ. չգիտեմ, կտեսնենք: Սա աննախադեպ և ոչ ստանդարտ վարչակազմ է և պետք է սպասել և տեսնել, թե աստիճանաբար ինչպիսի դիրքորոշում կորդեգրվի այս հարցերում: Ամեն դեպքում՝ եթե Քլինթոնի պարագայում հաստատ ոչ մի լավ բան չէր կարելի սպասել արցախյան ուղղությամբ, այս դեպքում՝ դեռևս անհայտ է: Երբ պարզվեն ուրվագծերը, այնժամ և կարելի կլինի փորձել կանխատեսումներ անել:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ամենադիտված