Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

«Ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում»…

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության զարգացմանն էականորեն խոչընդոտող գործոններից մեկն էլ, եթե ոչ ամենագլխավորը, տնտեսության մեջ հավասար մրցակցային պայմանների բացակայությունն է: Այս առումով Հայաստանն, արդարև, կարելի է համարել աշխարհի ամենաանազատ տնտեսություն ունեցող երկրներից մեկը՝ չնայած այն հանգամանքին, որ տարիներ շարունակ խոսվում է այն մասին, թե իբր արվում է ամեն բան՝ այդ խնդիրն, ինչպես ասում են, մեջտեղից մեկընդմիշտ վերացնելու:

Պարզվում է՝ հիմա էլ շատ տնտեսվարող սուբյեկտների համար իսկական փորձաքարի է վերածվել 2012թ.-ին ընդունված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքն ու փաստի առաջ կանգնեցրել ոչ միայն առանձին տնտեսվարողների, այլև սպառնում է իսկական պատուհաս դառնալ շարքային սպառողների գլխին: Բանն այն է, որ խոշոր առևտրային կետերից շատերը սկսել են այլևս չընդունել այն ընկերությունների արտադրանքը, որոնք դուրս են ավելացված արժեքի հարկից: Նշենք, որ շրջանառության հարկ վճարող են համարվում այն տնտեսվարողները, ում իրացումը չի անցնում 113,4 մլն դրամից: Այսինքն՝ այս դաշտում հիմնականում աշխատում են ոչ խոշորները:

Արդյունքում՝ օրենքի տառի պահպանման պատրվակով փաստացի ստեղծվում են ամենաբարենպաստ պայմանները՝ փոքր ընկերություններին շուկայից դուրս մղելու համար, ու քանի որ մրցակցությունը այս ճանապարհով զրոյացվում է, իսկ խանութներում էլ սկսում են վաճառվել միայն ԱԱՀ-ով ապրանքները, ապրանքների գները ևս թանկանում են, իսկ վերջնական սպառողն էլ ստիպված է լինում շատ ավելի թանկ վճարել: Մի խոսքով՝ քաղաքացու համար գերծախս տալու ևս մեկ անզուգական առիթ, որն ինքնաբերաբար նպաստում է երկրում աղքատության տոկոսի ավելացմանը:

Կառավարությունն, ինչպես հայտնի է, փորձում է անել ամեն բան, անկեղծորեն, թե տեսարան ստեղծելու ցանկությունից դրդված, տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար: Իսկ որպես տնտեսության առաջընթացի հիմնական գրավական, ինչպես հայտնի է, հայտարարվել է երկրում հավասար մրցակցային տնտեսական դաշտ ստեղծելու անհրաժեշտության մասին, որը պետք է դառնա կառավարության գործունեության ամենահիմնական ելակետերից մեկը: Հարց է առաջանում, սակայն, ինչպե՞ս են հայտարարածը կյանքի կոչելու, երբ նույնիսկ բարենպաստ օրենսդրական դաշտ չի հաջողվում ապահովել, ու նույնիսկ լավ նպատակներով ստեղծված ու մշակված օրենքները Հայաստանի պայմաններում վերածվում են չարիքի:

Անկասկած է՝ եթե կա հստակ նպատակ ու ցանկություն՝ կարգավորելու տնտեսությունն ու վերջապես հաստատելու նորմալ իրական մրցակցություն տնտեսվարողների միջև, ինչպես նաև կանխելու արհեստական գնաճը՝ այդպիսով գոնե չխթանելով առանց այն էլ երկրում խորացող աղքատությունը, կառավարությունը, օրենսդիր մարմնի հետ համատեղ, պետք է մշակի մի այնպիսի նոր օրենք, որում կբացակայեն այն բոլոր խութերը, որոնք տեղ են գտել ներկայում գործող օրենքում. առանց համապատասխան օրենսդրական դաշտ ապահովելու՝ անհնար է շոշափելի արդյունքների հասնել երկրում ազատ մրցակցային պայմաններ ստեղծելուն ուղղված պայքարում. առանց այն էլ համատարած մոնոպոլիա է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված