«Փաստ». Կոտայքում հաց արտադրողներին տեռորի են ենթարկում. կառավարությունը ստիպված միջամտում է
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
««Փաստի» տեղեկություններով' ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կառույցը ուղղակի տեռորի է ենթարկում հաց արտադրողներին: Համատարած ստուգումներ են սկսել:
Ուշագրավ դեպք է գրանցվել Չարենցավանում: Լավաշ արտադրողի վրա խոշոր գումարի ակտ են գրել: Նա մի քանի անգամ խնդրել է գոնե նվազեցնել չափը, չեն համաձայնել: Ձեռներեցը ստիպված նամակ է գրել կառավարությանը' ներկայացնելով իրավիճակը: Երկու օր անց ակտ գրողները լավաշ թխողին թախանձագին խնդրել են փաստաթղթերով շուտ ներկայանալ, որպեսզի իրենք' ակտ կազմողները, նրա փոխարեն մուծեն տուգանքը, միայն թե կառավարության դժգոհությանը չարժանանան»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան