Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից ԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFP Google Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացել Պաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկը Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում ԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. Մատվիենկո Վրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացել «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը 

«Փաստ». Քարոզչապաստառների վահանակների ամսական վարձավճարը տատանվում է 100–350 հազար դրամի սահմաններում

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկվանից մեկնարկել է ապրիլի 2–ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման փաստաթղթերը ընդունելու գործընթացը: Այն կտևի տասն օր՝ մինչև փետրվարի 16–ը: Այդ տասն օրերի ընթացքում էլ արդեն հստակ պարզ կլինի, թե որ կուսակցություններն ու որ դաշինքներն են պատգամավորական մանդատը ստանալու համար հաստատապես մտնում պայքարի մեջ:
Միաժամանակ երեկ մեկնարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար հայտեր ներկայացնելու գործընթացը:
ԿԸՀ–ն հրապարակել է նաև գովազդային վահանակների վրա պաստառներ փակցնելու արժեքները: Ընդհանուր առմամբ, առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն իրականացնելու համար Հայաստանում 735 գովազդային վահանակ է տեղադրվել: Նշենք, որ այդ 735 գովազդային վահանակների գրեթե կեսը՝ 366–ը, տեղադրվել է մայրաքաղաքում: Մնացած կեսը բաշխվել է ըստ մարզերի՝ Լոռի, Շիրակ, Արագածոտն, Կոտայք և այլն:
«ԱԴՎ դիզայն» ընկերությունը Երևանում թվով 21 վահանակ է տեղադրել քաղաքի Ավան, Աջափնյակ, Նոր Նորք, Մալաթիա–Սեբաստիա և այլ վարչական շրջաններում: 18 քառակուսի մետր մակերեսով երկկողմանի վահանակի ամեն կողմի տրամադրման արժեքը մեկ ամսվա կտրվածքով կազմում է 129 հազար 600 դրամ:
«Ադվերսիթի» ՍՊԸ–ի կողմից ընդամենը 13 վահանակ է տեղադրվել Երևանում, որոնց արժեքը՝ կախված վահանակի մակերեսից, տատանվում է 90 հազարից 345 հազար 600 դրամի սահմաններում:
Մեկ այլ ընկերություն՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ն, որն ամենայն հավանականությամբ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ ուղղակի առնչություն ունի (համենայն դեպս, այդ մասին հրապարակումներ կան համացանցում), վահանակներ է տեղադրել հենց վերոնշյալ պատգամավորի հավակնությունների տարածքը համարվող վարչական շրջանում: Թվով յոթ վահանակները տեղադրվել են Սեբաստիա, Բաբաջանյան, Անդրանիկի և Րաֆֆու փողոցների վրա, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի խճուղուն հարակից տարածքում: Վահանակաների վարձակալության արժեքը մեկ ամսվա համար կազմում է 129 հազար 600–ից մինչև 338 հազար 600 դրամ՝ կրկին կախված վահանակի մակերեսից:
Նշենք, որ Երևան–Եղեգնաձոր–Մեղրի միջպետական մայրուղու ճանապարհի տարբեր հատվածներում տեղադրված 18 քառակուսի մետր մակերեսով գովազդային վահանակների համար սահմանվել է ընդամենը 6 հազար 900–ից 7 հազար 500 դրամ: Այս հատվածներում քարոզչապաստառ տեղադրելը ֆինանսական առումով բավական ձեռնտու կլինի, քանի որ ավելի քան 18 անգամ քիչ են վճարելու այդ 18 քառակուսի մետր զբաղեցնող վահանակի համար: Նման մատչելի գների սահմանումը, բնականաբար, կապված է տեղանքով: Ամեն դեպքում այդ ճանապարհահատվածում որքանով է ձեռնտու քարոզչապաստառ տեղադրելը՝ ավելի լավ կիմանան այդտեղ իրենց քարոզչապատառ փակցնող քաղաքական կուսակցություները:
Հավելենք նաև, որ ընտրողների նախնական ցուցակների հրապարակումը ընտրական կենտրոններում տեղի կունենա 2017 թ. փետրվարի 21–ին, իսկ նախընտրական քարոզչության համար նախատեսված ժամանակահատված է սահմանվել մարտի 5–31–ն ընկած ժամանակահատվածը: Քվեաթերթիկները կտպագրվեն մարտի 23–30–ն ընկած ժամանակահատվածում»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացման
Ամենադիտված