Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից ԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFP Google Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացել Պաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկը Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում ԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. Մատվիենկո Վրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացել «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը 

«Փաստ». Արցախի հեռուստատեսությամբ սահմանադրական հանրաքվեին դեմ լինողները նույնացվում են թշնամու հե՞տ

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Դեմ եմ»–ի շտաբին եթեր չի տրամադրվում

Փետրվարի 20–ին Արցախում սպասվող սահմանադրական փոփոխություններին ընդառաջ Լեռնային Ղարաբաղում մեկնարկած «Ոչ»–ի քարոզարշավն ընթանում է անհավասար պայմաններում:
Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց «Դեմ եմ»–ի շտաբի ներկայացուցիչ, «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ Արցախի տեղեկատվության ամենաազդեցիկ աղբյուրը՝ Արցախի Հանրային հեռուստաընկերությունը եթեր չի տրամադրում իրենց:
«Փոխարենն անընդհատ եթեր են հրավիրում «Կողմ եմ»–ի կողմնակիցներին՝ իրենց քարոզչությունն իրականացնելու համար: Իսկ «Կողմ»–ի քարոզիչներից մեկը նույնիսկ ցուցաբերում է բացահայտ ֆաշիստական մոտեցումներ՝ դեմ արտահայտվողներին նույնացնելով թշնամու հետ»,– ասաց Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ քարոզարշավի ընթացքում Արցախի Հանրային հեռուստաընկերությունը որոշել է վճարովի եթեր չհատկացնել քարոզարշավ իրականացնող կողմերին:
Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ձևավորել է «Դեմ եմ»–ի շտաբ ու այս օրերին միայն կարողանում է հանդիպումներ ունենալ քաղաքացիների հետ, քարոզչական թերթիկներ բաժանել, կատարել զանգեր բնակիչներին ու փակցնել քարոզչական պաստառներ: «Մեր շտաբի անդամները և համագործակցող անձինք ճնշումների չեն հանդիպել, սակայն ակնհայտորեն զգացվում է վարչական ռեսուրսի օգտագործման փաստը»,– ասաց Արցախի խորհրդարանի պատգամավորը:
Հարցին, թե ինչպիսին է արցախցիների ընդհանուր տրամադրվածությունը սահմանադրական փոփոխությունների առթիվ, Հայկ Խանումյանն ասաց. «Ընդհանուր տրամադրվածության մասին դժվար է դատել, քանզի մեծ մասը զգուշանում է բարձրաձայն կարծիք հայտնելուց: Որոշակի ցուցիչ կարող են լինել սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումները, սակայն միշտ չէ, որ այն արտացոլում է ամբողջ պատկերը»:
Նշենք, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը իր կայքէջում կոչ է անում «դեմ» քվեարկել սահմանադրական փոփոխություններին՝ հիմնավորելով, որ դրանցով Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր պաշտոնավարումը ուզում է երկարաձգել մինչև 2030 թվականը: «Արցախում սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, գործող Սահմանադրությունն ի վիճակի է ապահովել երկրի բնականոն զարգացումը:
Այս փոփոխություններով Բակո Սահակյանը նպատակ ունի նախագահի պաշտոնում մնալ նաև 2017 թ.–ից հետո (գործող սահմանադրությամբ նա 2017 թ. չի կարող առաջադրվել նախագահական ընտրություններում): Սահմանադրական փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում նախագահել մինչև 2030 թ.»,– ասվում է կուսակցության հրապարակած քարոզչական թերթիկում:
«Ազգային վերածնունդը» նաև հայտարարում է, որ «մեկ անձի իշխանության վերարտադրության համար սահմանադրություն փոխելով' մենք նմանվում ենք Ադրբեջանի, Զիմբաբվեի, Թուրքմենստանի և այլ ավտորիտար ռեժիմներով երկրների: Նման հեռանկարը կթուլացնի Արցախի միջազգային դիրքերը, կկրճատի մեր բարեկամների թիվն աշխարհում, կծնի անարդարության զգացում երկրի ներսում: Կկորչի համայն հայության հավատն Արցախի նկատմամբ, կկրճատվեն ներդրումներն ու նվիրատվությունները»,– ասված է կոչում:
Ավելին՝ ըստ Արցախի խորհրդարանական կուսակցության, այս փոփոխություններով ժողովուրդն ավելի է հեռացվում որոշումներ ընդունելու գործընթացից: «Եթե գործող Սահմանադրությամբ սահմանադրական փոփոխությունները կատարվում են համաժողովրդական հանրաքվեով, ապա այս նախագծի ընդունվելու դեպքում այդ իրավունքը կանցնի Ազգային ժողովին: Սովորաբար, քաղաքական իրավունքների սահմանափակմանը հաջորդում է մարդու հիմնարար իրավունքների սահմանափակումը: ԴԵՄ քվեարկելով սահմանադրության նախագծին՝ մերժում ենք այդ հեռանկարը»,– ասված է ընդդիմադիր կուսակցության կոչի մեջ»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղելԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին կիբեռհանցագործությունների դեմ պայքարում՝ ամրապնդելով իրավապահների կարողություններըԲնապահպանական խախտումների համար Գեղարքունիքում և Լոռիում 2.78 մլն դրամի տուգանքներ են նշանակվել, գործունեություններ՝ կասեցվելԱմպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթինՄԱԿ. 2025 թվականին ավելի քան 100,000 միգրանտ կփորձի ծովով հասնել ԵվրոպաՍեդրակ Քոչարյանի կինը՝ ամուսնու կալանավորման և ընտանիքի նկատմամբ հետապնդումների մասինՓաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովինGuardian. Ռազմավարական սխալները Մակրոնին հասցրել են քաղաքական մեկուսացման
Ամենադիտված