«Ժողովուրդ». ՀՀԿ կանանց «տունը կռիվ է ընկել». հայտնի է՝ ովքեր կմնան ԱԺ-ում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Առաջիկա խորհրդարանում տեղ գրավելու հարցում ՀՀԿ կանանց մեջ լուրջ մրցակցություն է սկսվել: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ԱԺ գործող կին պատգամավորներից ով չի լինելու ԱԺ-ում:
Ըստ այդմ, հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ից, բնականաբար, ներկայացված չի լինի մեծամասնականով ընտրված Կարինե Պողոսյանը' Հովիկ Աբրահամյանի զարմուհին, որ վերջերս լքել է ՀՀԿ-ն: Հաջորդ խորհրդարանում չեն լինի նաեւ Մարինե Մարաբյանը, Շուշան Պետրոսյանը, ՄԻԱԿ-ից՝ Նաիրա Կարապետյանը:
ՀՀԿ-ական մյուս կին պատգամավորներին' Կարինե Աճեմյանին, Ռուզաննա Մուրադյանին ու Մարգարիտ Եսայանին, դեռ վերջնական պատասխան չեն տվել' կընդգրկե՞ն ՀՀԿ ցուցակում ու կդառնան պատգամավոր, թե՞ ոչ:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին քառյակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ