Ջրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռով Թրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումը Shein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարի Ընտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Վաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինի Սուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպանների Երևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել Բենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացել Զզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվել 

Ընդդիմություն լինելու միակ չափորոշիչը

Վերլուծական

«Ի՞նչ է ասել ընդդիմություն» հարցը միգուցե շատերի համար մի փոքր զավեշտալի կարող է հնչել: Հասարակության հիմնական մասի համար այս հարցի պատասխանն ավելի քան պարզ է. Հայաստանում, որպես կանոն, ընդդիմություն համարվում է այն քաղաքական ուժը, որն ամենից շատ ու բոլորից բարձրաձայն է հայհոյում իշխանություններին, առիթը բաց չի թողնում վանկարկելու այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի անունը, որպես սեփական կյանքի հիմնական իմաստ ու նպատակ հռչակում է իշխանափոխությունը: Ահա և վերջ:

Ինչպես Հայաստանի վերջին տասնամյակների ներքաղաքական կյանքն է բազմիցս ապացուցել, սակայն, ոչ միշտ է, որ վերոհիշյալ չափորոշիչները բավարարող քաղաքական ուժերն աչքի են ընկել իրենց արդյունավետությամբ և, որ ամենակարևորն է, անկեղծությամբ: Ավելին՝ միայն վերջին տասը տարին բավարար է՝ համոզվելու, որ, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, ամենից ակտիվորեն իշխանությունների «ջրաղացին ջուր են լցրել» հենց այն քաղաքական ուժերը, որոնք ամենաարմատականն են փորձել իրենց ներկայացնել հասարակության առջև ու ջանացել տպավորություն ստեղծել՝ ատում են ամեն բան, ինչը կապված է իրենց գլխավոր քաղաքական օպոնենտների հետ: Որպես կանոն, հենց նմաններն են, որ մեծ հաճույքով ժողովրդի մեջքի հետևում մութ գործարքների են գնացել իշխանությունների հետ, յուրատեսակ դավադրություն հյուսել սեփական ընտրազանգվածի դեմ՝ կանգնեցնելով մարդկանց փաստի առաջ. նրանք, ովքեր ընդամենը երկու օր առաջ ողջ սրտով ու հոգով անիծում էին իշխանություններին, հանկարծ հայտնվում են նրանց դաշնակիցների ու գործընկերների ցուցակում:

Բնականաբար, հարց է առաջանում՝ ո՞րն է, ուրեմն, այն հիմնական չափորոշիչը, որը կարող է այսօր շարքային ընտրողին հստակ ուղղորդող չափանիշ դառնալ ու օգնել նրան՝ խուսափելու խաբվելուց, խուսափելու այն բոլոր թակարդներից, որ, սովորաբար, լարվում են իր դեմ նախընտրական շրջանում: Անկասկած, չափանիշն ու չոփորոշիչը մեկն է. պետք է հստակ գիտակցել, որ իրական ընդդիմություն են ոչ թե նրանք, ովքեր մեկ ամիս իշխանություններին հայհոյելուց հետո հանգիստ խղճով նրա իսկ հետ մտնում են գործարքների մեջ ու մանդատ փախցնում, այլ՝ այն ուժը կամ այն անձն, ով մինչև վերջ հավատրիմ է մնում իր ժողովրդին, իր դիրքորոշմանն ու հանուն ժամանակավոր բարիքների չի դավաճանում իր սկզբունքներին ու իշխանությունների հետ կասկածելի գործարքի մեջ չի մտնում: Ով ավելի շուտ կնախընտրի թողնել քաղաքականությունն՝ առհասարակ, քան խիղճը գրպանը դրած՝ դավադրության զոհ դարձնի իրեն վստահած քաղաքացիներին:

Այլ կերպ ասած՝ ընդդիմությունն այն քաղաքական ուժն է, որ ոչ միայն գաղափարական կամ քարոզչական հարթության մեջ է փորձում որպես այլընտրանք ներկայանալ գործող համակարգին կամ իշխանություններին, այլ՝ այն, որն ունի այնքան բարոյականություն ու «նամուս», որ ինքնավաճառքով չի զբաղվում, որ հավատարիմ է իր սկզբունքներին ու, որ ամենակարևորն է, սեփական ժողովրդին:

2017թ-ի ընտրությունները, որոնք, հիրավի, պատմական են, այս իմաստով լրջագույն խնդրի առաջ են կագնեցնելու հայրենի ընտրողներին. ցանկացած մեկն, ով հարգում է սեփական քվեն, ում համար ընտրություն կատարելը ոչ թե, ասենք, մի 10.000 դրամ «կպցնելու» լավ առիթ է, այլ՝ հստակ գիտակցված ակտ, պետք է ընդամենը մեկ բան հաշվի առնի՝ մարդկանց անցյալը. միայն անցած ուղին կարող է երաշխիք դառնալ այն բանի, որ ձգտումներն ու խոստումներն անկեղծ են, իսկ վճռակամությունն անդրդվելի...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներ
Ամենադիտված