Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Կանանց պայքարն էլ սրվեց...

Վերլուծական

Նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ նոր գումարման Ազգային Ժողովում Էականորեն ընդլայնվելու է կին պատգամավորների ներկայացվածությունը: Դա է պատճառը, որ այս օրերին նախընտրական եռուզեռը չի շրջանցել նաև մեր քաղաքական դաշտի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Մասնավորապես, իշխող քաղաքական ուժի շարքերում արդեն իսկ նշմարվել է կին կուսակցականների պայքարի թեժացումը՝ կուսակցության համամասնական ցանկում իրենց անցողիկ տեղերն ապահովելու համար: Ամենաաննախանձելին, թերևս, խորհրդարանական հին հեգեմոն Հերմինե Նաղդալյանի վիճակն է, քանզի վերջինիս հստակ հասկացրել են, որ շանսեր չունի, իսկ եթե անգամ, ծայրահեղ դեպքում՝ նա հայտնվի հաջորդ խորհրդարանում, ինչը մեծ հարցականի տակ է՝ մի շարք պատճառներով, ապա հաստատ՝ այլևս ո՛չ ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Դրան հանգեցրած պատճառները շատ են. նախ այն, որ Հերմինե Նաղդալյանը 90-ականներից ԱԺ-ում է, սակայն այդպես էլ հանրության կողմից ընկալելի չդարձավ:

Ինչպես այս օրերին պնդում է մամուլը՝ ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ԱԺ գործող կին պատգամավորներից ով չի լինելու ԱԺ-ում: Ըստ այդմ, հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ից ներկայացված չի լինի մեծամասնականով ընտրված Կարինե Պողոսյանը, ով վերջերս լքել է ՀՀԿ-ն: Հաջորդ խորհրդարանում չեն լինի նաեւ Մարինե Մարաբյանը, Շուշան Պետրոսյանը, ՄԻԱԿ-ից՝ Նաիրա Կարապետյանը: ՀՀԿ-ական մյուս կին պատգամավորներին՝ Կարինե Աճեմյանին, Ռուզաննա Մուրադյանին ու Մարգարիտ Եսայանին դեռ վերջնական պատասխան չեն տվել՝ կընդգրկե՞ն ՀՀԿ ցուցակում, թե՞ ոչ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին քառյակում:

Ի դեպ, բավականին հետաքրքրական է պատգամավոր Շուշան Պետրոսյանի դիտարկումը՝ իր՝ ընտրություններին մասնակցելու հավանականության մասին. «Եթե ստացվի՝ ինչո՞ւ ոչ: Ես պատրաստ եմ աշխատել, ես միշտ ցանկություն ունեմ ծառայելու երկրին: 4 տարի ծառայել եմ, հիմա էլ պատրաստ եմ»- ասել է նա: Տարօրինակ է. իսկ մենք չգիտեինք, որ 4 տարի խորհրդարանում բացառապես կոճակ սեղմելը համարվում է ծառայություն, այն էլ՝ երկրին: 

Ինչ վերաբերվում է քաղաքական դաշտի մեկ այլ կարկառուն ներկայացուցչուհուն՝ Հասմիկ Պողոսյանին, ում մասին ևս խոսվում էր, որ վերջինս կարող է տեղ գտնել կուսակցության համամասնական ցուցակում, ապա այնտեղ կարծես թե որոշել են այս անգամ նրա մշակութային «ջիղը» փոխարինել քաղաքականով։ Հենց Հասմիկ Պողոսյանի խորհրդարան մուտքով՝ արգելափակվելու է նաեւ մշակույթի մեկ այլ ներկայացուցչի՝ Շուշան Պետրոսյանի՝ ցուցակում լինելու հավանականությունը:

Այս անթաքույց համակարտության մեջ առավել ուժեղ են Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի դիրքերը, ով, կարծես թե, անձեռնմխելի է և վստահ կարելի է ասել, որ նոր գումարման խորհրդարանում նրան մենք առիթ կունենանք տեսնելու:

Թերևս այդ դիրքերի ամրությունն է պատճառը, որ Արփինե Հովհաննիսյանի կուսակցական գործընկերուհիները դեմ են, որ տակավին նորաթուխ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը դառնա ցուցակի առաջին կին թեկնածուն: Ի դեպ, Հանրապետականի ներսում անցկացված հարցումներով էլ ամենաբարձր վարկանիշն ունի հենց Արփինե Հովհաննիսյանը: Բացի դրանից՝ Արփինե Հովհաննիսյանը վայելում է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորությունը: Հենց նրա պնդմամբ՝ ցուցակի առաջին կին թեկնածուն կլինի Արդարադատության ներկայիս նախարարը:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված