Արամ Մանուկյանը սպասում է խոստացված ստորագրություններին. 16 պատգամավոր միացել է նախաձեռնությանը (տեսանյութ)
Քաղաքական
Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ երեկ իրենց կուսակցությունը ԱԺ-ում նախաձեռնել է ստորագրահավաք՝ Սահմանադրական դատարան դիմելու և ընտրությունների օրը փոխելու պահանջով:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ նախաձեռնությունից մեկ օր անց՝ իրենց միացել են որոշակի թվով պատգամավորներ, իրենք սպասում են, որ ստորագրահավաքին սատարողների թիվը կավելանա, քանի որ նախագիծը հրատապ լուծում է պահանջում:
Արամ Մանուկյանի խոսքով` խորհրդարանական ընտրություններն ապրիլի երկուսին անցկացնելը հակասում է սահմանադրության որոշ նորմերի, իսկ եթե իշխանությունները ցանկանում են նոր կառավարման համակարգին անցել սահմանադրության համապատասխան, ապա պետք է ընտրությունների օրն անպայման փոխել՝ հավելելով, որ այս պահի դրությամբ՝ իրենք արդեն հավաքել են 16 ստորագրություն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Աղավնի Սուքիասյան
Նարեկ Ավանեսյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ