Անդրանիկ Կարապետյանը վերսկսել է մարզումները
Սպորտ
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության չեմպիոն և Օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Կարապետյանը սկսել է մարզումային գործընթացը:
«Անդրանիկն այսօր մարզվում է: Պոկում է 120 կգ, հրում' 150 կգ: Աշխարհի առաջնությանն Անդրանիկին կտեսնենք 85կգ քաշային կարգում: Կարապետյանի քաշային կարգի փոփոխությունը կապված է վնասվածքի հետ: Եթե մասնակցի 77 կգ քաշային կարգում, ապա առաջին իսկ մրցմանը նույն վնասվածքը կստանա, քանի որ կապանները կթուլանան: Քաշի նվազեցումը վտանգավոր է նրա դեպքում: Եթե իր բարձրացրած կիլոգրամներին ավելացնի ևս 5 կգ, 85 կգ քաշում կդառնա առաջատար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու