«Ժողովուրդ». ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով 2–րդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում «Փաստ». Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար» «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել» «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Փաստ». Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո «Փաստ». Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում 

Լապշինին Ադրբեջանին հանձնելով՝ Բելառուսը քաղաքական շահերը վեր է դասում ժողովրդավարական նորմերից. ԼՂՀ ԱԳՆ

Հասարակություն

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Բելառուսի Գերագույն դատարանի որոշումը, որով մերժվում է Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով բողոքը։

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, պատասխանելով «Արցախպրես»-ի հարցին՝ «ինչպե՞ս կմեկնաբանեք Բելառուսի Գերագույն դատարանի որոշումը, որով մերժվում է Ալեքսանդր Լապշինի գործով բողոքը», ԼՂՀ ԱԳՆ-ում նշել են. «Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը, որն ուժի մեջ է թողնում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին քրեական հետապնդման նպատակով Ադրբեջանին հանձնելու որոշումը, ոչ միայն հանդիսանում է Ադրբեջանի կողմից իրականացվող օտարերկրյա քաղաքացիներին ահաբեկելու քաղաքականության ակնհայտ աջակցության դրսևորում, այլև ազատ տեղաշարժի և խոսքի ազատության հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում։

Մտադիր լինելով, ի պատասխան Բաքվի հայցի, Ադրբեջանին հանձնել Ալեքսանդր Լապշինին՝ շինծու և քաղաքականացված գործի հիման վրա, բելառուսական իշխանությունները ցուցադրում են, որ քաղաքական շահերը վեր են դասում ժողովրդավարական նորմերից, ինչպես նաև օրինականության և արդարության սկզբունքներից»։

Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան։

Բելառուսի Գերագույն դատարանը բլոգերի բողոքարկումը քննել է կես ժամից ավելի քիչ ժամանակահատվածում: Լապշինի փաստաբան Նատալյա Շեկինան տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը դատարանի դահլիճում չի եղել: Նա հայտնել է, որ Լապշինի կինը դիմել է Մինսկի ներքին գործերի գլխավոր վարչության քաղաքացիության և միգրացիայի բաժին' պահանջելով տրամադրել հավելյալ պաշտպանություն: Բացի այդ, նա բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, որն արդեն բողոքն ընդունել է քննարկման:

Բելառուսի Գերագույն դատարանի կողմից Լապշինին Բաքու արտահանձնելու մասին որոշումն օրինական համարելու դեպքում այն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից սկսած: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:

Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Թեպետ Լապշինը բողոքարկել է դատախազության որոշումը, սակայն նրա բողոքարկումը մերժվել է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ժողովուրդ». ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով 2–րդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում «Փաստ». Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար» «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել» «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Փաստ». Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները«Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո «Փաստ». Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված