Հիլարի Քլինթոնը տեսաուղերձում հայտարարել է, որ ապագան կանանց է պատկանում
Այլ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն իր մրցակից Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո հրապարակված իր առաջին տեսաուղերձում հայտարարել է, որ ապագան կանանց Է պատկանում: Այդ մասին գրել է Guardian թերթը:
«Չնայած այն բոլոր մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր առջեւ, ես առաջվա պես համոզված եմ, որ, այո՛, ապագան կանանց է պատկանում»,- ասել է Քլինթոնը Makers խորհրդաժողովի մասնակիցներին հղած ուղերձում, որը նվիրված էր նաեւ կանանց իրավունքների պաշտպանությանը:
Քլինթոնը նաեւ հիշեցրել է հանուն կանանց իրավունքների երթը, որը Թրամփի պաշտոնակալությունից հետո անցկացվել էր ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել է ավելի քան 2,5 մլն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ