Կարմիր քարտեր, չիրացված 11 մետրանոց. «Բարսելոնան» եզրափակչում է (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալեց Մադրիդի «Ատլետիկոյին»:
Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Խաղի 43-րդ րոպեին Լուիս Սուարեսը բացեց հաշիվը, պատասխան գոլը 83-րդ րոպեին խփեց Քևին Գամեյրոն:
Նշենք, որ կատալոնացիները հանդիպումն ավարտեցին 9 հոգով. դաշտից հեռացվեցին Սերխի Ռոբերտոն (57') և Լուիս Սուարեսը (90'):
Հյուրերի կազմում 69-րդ րոպեին հեռացվեց Կարասկոն: Հանդիպման 80-րդ րոպեին Գամեյրոն վրիպեց 11 մետրանոց հարվածից:
Արդյունքում առաջին խաղում գրանցված 2:1 հաշվի շնորհիվ կատալոնացինեը դուրս եկան եզրափակիչ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու