Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Տեսնես Լևոն Մկրտչյանը տեղյա՞կ է այս մասին

Վերլուծական

Տարբեր տրամաչափի չինովնիկներից, թերևս, հաճախ կարելի է լսել «բյուջեում փող չկա» արտահայտությունը: Նման կերպ են փորձում բացատրել անուշադրության մատնված գրեթե բոլոր այն խնդիրներներն ու թերությունները, որ բնորոշ են ժամանակակից Հայաստանին: Երբ փորձում ես անաչառ հայացք նետել երկրում կուտակված խնդիրներին՝ համոզվելու՝ արդյո՞ք բերված պատճառաբանությունը բավարար չափով օբյեկտիվ է, թե՝ ոչ, հասկանում ես, որ շատ դեպքերում, իրապես, փողի խնդիրն իրեն զգացնել է տալիս՝ անկախ չինովնիկների կամքից:

Այն, որ մեր երկրի հնարավորությունները միշտ էլ սուղ են եղել, իսկ բյուջետային միջոցներն էլ երբեք աչքի չեն ընկել իրենց անհունությամբ, նորություն չէ. Հայաստանի մշտական գերխնդիրներից ամենագլխավորը, թերևս, փողի պակասն է եղել: Իհարկե, ասել, թե սույն խնդիրը բացառապես սուբյեկտիվ բնույթ է կրում, ու բյուջեում փող չլինելը կարելի է բացատրել բացառապես կոռուպցիոն մեխանիզմների առկայությամբ, սխալ կլիներ, բայց այն, որ պետական միջոցների արդյունավետ օգտագործման խնդիր Հայաստանում կա ու եղել է միշտ, ոչ ոք հերքել չի կարող:

Պետական միջոցների մսխման մի յուրատեսակ միջոց էլ մեզանում դարձել է պետական գնումների գործընթացը: Բավական է, ասենք, աչքի տակով անցկացնել պետական գերատեսչությունների կողմից ամեն տարի կատարվող պետական գնումներին վերաբերող տվյալները, ու անմիջապես պարզ է դառնում, թե ինչպես են բոլորիս աչքի առաջ հօդս ցնդում հարկատուներիս հաշվին ձևավորվող պետական միջոցները:

Մասնավորապես՝ պարզվում է՝ շքեղության նկատմամբ անբացատրելի հակում ունեն հատկապես ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում: Սույն կառույցի կողմից հրապարակվել է ընթացիկ տարվա գնումների պլանը, որից, օրինակ, պարզ է դառնում, որ, ասենք, մեկ աթոռ գնելու համար կառույցը նախատեսում է պետական միջոցներից ծախսել 600000 դրամ, իսկ ահա բենզինն էլ գնելու են բացառապես պրեմիում տեսակի ու այն էլ՝ լիտրը 400 դրամով: Մի խոսքով՝ օլիգարխիկ կենսակերպ...

Իհարկե, ասել, թե սույն փակ բաժնետիրական ընկերությունն ամենից շռայլն է մեր պետական կառույցների ցանկում, ոչ մի կերպ չի կարելի, քանի որ քիչ չեն այնպիսի օրինակները, որոնք, բացի զարհուրանքից, ուրիշ այլ զգացողություն չեն կարող առաջացնել շարքային քաղաքացու մոտ: Այստեղ, սակայն, մեկ այլ խնդիր է՝ մտածողության, մտածելակերպի, որն, ըստ էության, շատ պաշտոնյաներ ժառանգել են դեռևս խորհրդային ժամանակներից. չմոռանանք, որ մի շարք վերլուծաբաններ, որպես ԽՍՀՄ փլուզման հիմնական պատճառ, մատնանշում էին նաև այդ երկրում պետական միջոցների համատարած թալանը, չարդարացված գերծախսը. դատելով վերոհիշյալ կառույցում արմատացած բարքերից՝ այստեղ դեռևս խորհրդային իներցիայով են առաջնորդվում:

Հարց է ծագում՝ տեսնես Լևոն Մկրտչյանը տեղյա՞կ է սույն ՓԲԸ-ում իշխող տրամաբանությունից, գիտի՞ արդյոք, որ մինչ Կրթության և գիտության նախարարությունում փորձում են, ասենք, ամեն կերպ կրկնօրինակել արևմտյան մոդելի կրթական որոշ համակարգեր, այդ ընթացքում իրենց «քթի տակ» տեղի է ունենում պետական միջոցների փաստացի մսխում: Եթե Նորայր Ղուկասյանը նստի ոչ թե 600000-անոց աթոռին, այլ՝ ասենք, 150000-անոցին, դրանից նա ֆիզիոլոգիապես կտուժի՞, իհա՛րկե ոչ: Եվ ուրեմն՝ ինչո՞վ է բացատրվում է նման շքեղությունը մի երկրում, ուր չքավորության այսքան բարձր մակարդակ կա, իսկ աղքատությունն էլ, ոչ պաշտոնական տվյալներով, գերազանցում է 50%-ը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ


 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված