Ջրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռով Թրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումը Shein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարի Ընտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Վաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինի Սուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպանների Երևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել Բենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացել Զզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվել 

Նոր ընտրությունները՝ հին մեթոդներով...

Վերլուծական

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են նաև քաղծառայողներ: Այս փաստը ստիպում է մեկ անգամ ևս լրջագույն կերպով մտորել մեր երկրում առկա նախընտրական դառը ավանդույթների մասին: Այն, որ պետական ապարատը կամա, թե ակամա՝ ակտիվորեն լծվում է ընտրական պրոցեսներին, ոչ մեկի համար գաղտնիք չէ. այսօր՝ անգամ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը չի հերքում նման տեղեկատվությունը, իսկ սա արդեն նշանակում է, որ լատենտ գործընթացները անպատժելիության մթնոլորտում նոր թափով են սկսում զարգանալ:

Քաղծառայողներն արդեն իսկ ակտիվորեն մասնակցում են ընտրական հանձնաժողովների անդամների քննությանը: Արդյոք միայն այսքանո՞վ է սահմանափակվում նրանց ներգրավվածությունը, թե՞ վերջիններս մասնակցում են նաև քարոզչական աշխատանքներին՝ ինչը արգելված է օրենքով: Մանվել Բադալյանը հավաստիացնում է, որ քաղծառայողների՝ ընտրական գործընթացներում ներգրավվածությունը որևէ կերպ չի խոչընդոտում նրանց արդյունավետ աշխատանքին:

Ըստ Բադեյանի՝ այս տարվա խորհրդարանական ընտրություններին սպասարկող սարքեր են տեղադրվելու ընտրությունները վերահսկելու համար: Եվ հանրային ծառայողները կարող են ներգրավվել որպես մասնագետներ՝ ընտրական գործընթացում: Թերևս միայն Բադեյանն է կարող հավատալ այն հավաստիացումներին, որ քաղծառայողների մասնակցությունն այսքանով կսահմանափակվի, հաշվի առնելով, թե ինչի համար է, որպես կանոն, մեր երկրում գործի դրվում պետական ապարատի նախընտրական «շահագործումը»:

Կարծես թե պարզ է դառնում՝ ինչպես է ստացվել, որ 2016թ. զգալի մասը պետական գերատեսչությունների ոչ միայն ղեկավարները, այլեւ նրանց ենթակաները, ըստ էության, չեն աշխատել ու մատնվել են պարապուրդի: Մոտավոր հաշվարկներով՝ պետական կառավարման համակարգն այդ վիճակում եղել է մոտ երեք ամիս: Փաստացի, իշխանությունները բավական երկար ժամանակ է, ինչ պատրաստվում են այս ընտրություններին և ոչ առանց պետական ռեսուրսների շահագործման, ինչն էլ բացատրում է մեր պետական կառույցների, մեղմ ասած, ոչ արդյունավետ աշխատանքը:

Ըստ Բադալյանի՝ եթե քաղծառայողները օրենքի տառը խախտելով են ներգրավվում ընտրական գործընթացներում, ապա դա նախ պետք է վերահսկվի կոնկրետ ղեկավարի կողմից: Այստեղ ակնհայտորեն աչքի է զարնում մեր պետական ատյանների կողմից տարիներ ի վեր հաջողությամբ կիրառվող՝ պատասխանատվությունը սեփական ուսերից միմյանց վրա գցելու քաղաքականությունը: Քաղծառայողներն իրենց աշխատանքի հաշվին ներգրավվում են ընտրական գործընթացներում, օրենքի տառը խախտելով՝ զբաղվում նախընտրական քարոզչությամբ՝ ինչից տուժում է նրանց աշխատանքը, հետևաբար, նաև ողջ պետական համակարգը:

Դժվար է պատկերացնել, որ այս ամենը չի գիտակցվում իշխանությունների կողմից, սակայն ավանդական դարձած գործելաոճը կարծես թե դեռևս բերում է իր պտուղները և օրինական դաշտ գալը ձեռնտու չէ վերջիններիս համար: Ընտրություններին նախանշված նպատակներին հասնելը, փաստացի՝ առավել կարևոր է, քան պետական համակարգի բնականոն աշխատանքը:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներ
Ամենադիտված