«Բարսելոնա»-ն կբողոքարկի Սուարեսի հեռացումը (տեսանյութ)
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնա»-ի ղեկավարությունը կբողոքարկի Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը (1:1) Լուիս Սուարեսի ստացած երկրորդ դեղին քարտը:
Ֆուտբոլիստը հանդիպման 90-րդ րոպեին երկրորդ անգամ էր զգուշացվել և հեռացվել խաղադաշտից:
Սուարեսը մեկնաբանելով այդ դրվագը, նշել է.
«Երկրորդ դեղին քարտը պարզապես ծիծաղելի է: Այդ դրվագում խախտում չկար: Հուսով եմ` ակումբը կկարգավորի իրավիճակը», -Սուարեսի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու