Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Տեռոր՝ Արարատի մարզում

Վերլուծական

Նախընտրական Հայաստանը, շատերը նկատած կլինեն, մի յուրատեսակ առանձնահատկություն ունի. գրեթե ամեն բան, ամեն մի քայլ՝ կատարված նման ժամանակահատվածում, մշտապես բխել է ու այժմ էլ շարունակում է բխել մեկ հիմնական տրամաբանությունից՝ նախընտրական: Ասել կուզի՝ պետական մարմիններում, բայց ոչ միայն, շատ ու շատ քայլեր արվում են ընդամենը մեկ նպատակով՝ ընտրությունները բարով-խերով անցկացնելու:

Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Արարատն, ի դեմս Արամայիս Գրիգորյանի, նոր մարզպետ ունի: Շատերն այս նշանակումը միգուցե այնքան էլ կարևոր չհամարեցին, ու կարծես այնքան էլ մեծ նշանակություն չտրվեց սույն կադրային տեղաշարժին: Պետք է նկատել, որ մարզում Գրիգորյանն այնքան էլ նորեկ չէ, ու բոլորին է հայտնի, որ նախկին նախարարը նախկինում մոտ կես տարի այստեղ մարզպետ է եղել:

Իսկ հասկանալու համար, թե հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել Արամայիս Գրիգորյանին Արարատի մարզ գործուղելու իրողությունը՝ չհաշված նրա՝ այդ պաշտոնում նախկինում ունեցած կարճաժամկետ աշխատանքային փորձի հանգամանքը, հարկավոր է մանրուք թվացող մի իրողության վրա ուշադրություն դարձնել. Արամայիս Գրիգորյանն իսկական դեսպոտ է: Համենայն դեպս, այդպես են պնդում բոլոր նրանք, ովքեր դժբախոտություն են ունեցել աշխատել նրա ենթակայության տակ: Մի խոսքով՝ սիրում է կառավարել, վերահսկել ու պատժել, մեկ-մեկ էլ խրախուսել: Մի խոսքով՝ հայ չինովնիկի յուրատեսակ կերպար:

Մամուլում ակտիվորեն սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, որ Արարատի մարզպետարանում այս օրերին իսկական աժիոտաժ է տիրում. Արամայիս Գրիգորյանը հավաքել է մարզի գյուղապետերին ու բավական կոպիտ զրույց ունեցել նրանց հետ՝ զգուշացնելով, որ առաջիկա ընտրություններին նրանցից ամեն մեկը պարտավոր է լինելու կոնկրետ ձայներ բերել՝ հակառակ դեպքում նրանց բոլորի համար վատ կլինի. անկախ համայնքապետերի կուսակցական պատկանելիությունից՝ նրանք պարտավորվել են 55–60% ձայն ապահովել յուրաքանչյուր գյուղից: Ի դեպ՝ Գրիգորյանն արդեն իսկ հասցրել է յուրատեսակ կադրային ջարդ իրականացնել մարզպետարանում:

Այնպես որ՝ կարելի է հաստատապես պնդել, որ Գրիգորյանին Արարատի մարզպետ նշանակելու որոշման վրա հսկայական ազդեցություն է ունեցել նրա բարդ բնավորությունը. մտրակի ու կարկանդակի հայտնի պատմությունն է ստացվում, միայն թե Արարատում կարծես որոշել են ավելի շատ մտրակ օգտագործել, քան՝ կարկանդակ:

Իհարկե, Արարատի մարզում տեղի ունեցող փաստացի տեռորը միայն մի թույլ օրինակ է այն բանի, ինչ սպասվում է բոլոր ինքնակառավարման մարմիններում, քանի որ անկախ նշանակությունից ու մասշտաբներից՝ հայաստանյան ՏԻՄ-երը վաղուց վերածվել են ձայների հավաքագրման յուրատեսակ կետերի՝ խտրականություն չդնելով միջոցների մեջ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված