Կեչառիսի Սբ Գրիգոր եկեղեցու 13-րդ դարի որմնանկարները վերականգնվում են Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել է Գոռ Վարդանյանից հօգուտ պետության կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 ավտոմեքենա ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Վահագն Խաչատուրյանը Դոհայում հանդիպել է Կատարի էմիրին 2020-ին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանության գործով օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է․ ՔԿ Անահիտ Մանասյանը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը Հայաստան-Լիտվա գործընկերությունը խորացնելու պատրաստակամություն՝ Բուդրիսի հայտարարությունը Նախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը Հրապարակվել է Ադրբեջանից Հայաստան արտահանման վեց ամսվա ընդհանուր արժեքը «Գարեջրի օրեր» ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի Երևանի կենտրոնում Երևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է․ մեքենան բախվել է քարե շինությանը 

Իրավական տեսանկյունից Բելառուսը Լապշինին արտահանձնելու որևէ հիմք չի ունեցել. Արփինե Հովհաննիսյան

Քաղաքական

Իրավական տեսանկյունից Բելառուսը Լապշինին արտահանձնելու որևէ հիմք չի ունեցել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ բլոգեր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան հակասում է բոլոր հնարավոր միջազգային կոնվենցիաներին: Նախարարի խոսքով՝ Բելառուսը չի միացել ոչ՛ արտահանձնման և ոչ էլ դատապարտյալների փոխանցման վերաբերյալ ստրասբուրգյան կոնվենցիաներին, կամ նույնիսկ ԱՊՀ շրջանակներում գործող Մինսկի կոնվենցիային: «Նրանց միջև հանձնումը տեղի է ունեցել 2002թ-ին ստորագրված Քիշնևի կոնվենցիայի հիման վրա: Սակայն հենց այստեղից էլ սկսվում է իրական զավեշտը»,- ասաց նախարարն ու մանրամասնեց, որ, համաձայն այդ կոնվենցիայի, այն հանցագործությունները, որոնց համար մի կողմը մյուս կողմից պահաջում է տվյալ անձին, պիտի պատժելի լինեն երկու երկրների քրեական օրենսդրությամբ: «Ըստ էության, Լապշինի նկատմամբ երկու հոդված է կիրառվել. առաջինը՝ Ադրբեջանի սահմանը ապօրինի կերպով հատելուն է վերաբերում, երկրորդը՝ հրապարակային կոչեր անելուն: Երկու դեպքում էլ ծիծաղելի ծանրացնող հանգամանք են առաք քաշել, ըստ որի՝ բլոգերն այդ ամենն իրականացրել է կազմակերպված խմբի հետ: Ակնհայտ է , որ դա իրականությունից շատ հեռու է, և որակումը տրվել է բացառապես պատիժն ավելի ծանրացնելու համար»,- ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով որ Բելառուսում, գործող օրենքի համաձայն, քրեորեն պատժելի է Բելառուսի սահմանը հատելը, այլ ոչ թե այլ երկրի, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի: Նախարարի խոսքով՝ քրեական իրավունքի դասական սկզբունքներին հակասող մոտեցում կա նաև նրանց գլխավոր դատախազության որոշման մեջ, որում կրկին շատ զավեշտի հասնող ձևակերպում է արված, որ կա հանցագործության հանցակազմի առանձին հատկանիշների նկարագրության անհամապատաս խանություն, այն դեպքում, երբ քրեական իրավունքի դասական կանոններն ասում են, որ արարքի իրավաբանական որակումը և հանցակազմի հատկանիշները պետք է մեկին մեկ համապատասխանեն, եթե այդպես չի՝ հանձնել չի կարելի:

Բելառուսի գլխավոր դատախազությունն իր որոշման մեջ նշել է, որ հանցագործության առանձին տարրերի կամ արարքի որակման անհամապատասխանությունը չի կարող հիմք հանդիսանալ հանձնումը մերժելու համար, քանի որ պետք է գնահատվեն արարքի փաստական հանգամանքները, որոնք պատժելի են երկու երկրների օրենսդրությամբ: Այս առումով Արփինե Հովհաննիսյանը մեջբերեց Բելառուսի և Ադրբեջանի կողմից վավերացված Քիշնևի Կոնվենցիայի 89-րդ հոդվածի 1-ին մասի զ կետը, համաձայն որի՝ հանձնումը չի կատարվում, եթե ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ հանձնման վերաբերյալ հարցումը կապվա ծ է ի թիվս այլոց՝ նաև քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու հետ: «Համանման դրույթ է պարունակում նաև Բելառուսի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 484-րդ հոդվածի 1-ին մասի 4) կետը, համաձայն որի, հանձնման վերաբերյալ հարցումը չի կատարվում, եթե նման խնդրանքի նպատակը անձի հետապնդումն է քաղաքական հայացքների համար: Սակայն, ինչպես տեսնում ենք, Բելառուսի գլխավոր դատախազության որոշման մեջ նշված հիմքերը տեղ չեն գտել»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Լապշինին վերագրվող քրեական հանցագործությունները միջազգային պրակտիկայում ընդունված է համարել որպես քաղաքական հանցագործություններ, ու չնայած եվրոպական պետություններից քչերն են հատուկ նշում այս կամ այն քրեական հոդվածի վրա քաղաքական հանցագործություն բառերը, բայց ընդունված է համարել, որ քաղաքական են հանդիսանում այն արարքները, որով հաշվի է առնվում հանցագործության օբյեկտը և կատարած արարքի հետևանքները, այսինքն՝ արարքը պետք է ուղղված լինի պետության կամ դրա ինստիտուտների գործունեության դեմ, կամ տվյալ պետության քաղաքացիների դեմ, որոնք կապված են տվյալ պետության կամ դրա ինստիտուտների գործունեության հետ (այսինքն' քաղաքական գործիչների դեմ հանցագործություն):

«Ակնհայտ է, սա բացահայտ, կոպիտ խախտում է ոչ միայն այդ կոնվենցիան, որը գործում է երկու երկրների միջև, այլև հենց նույն Բելառուսի քրեական դատավարության ու քրեական օրենսգրքերը»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ափամերձ պաշտպանական համակարգերինԿեչառիսի Սբ Գրիգոր եկեղեցու 13-րդ դարի որմնանկարները վերականգնվում ենԵրևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Հինգշաբթի օրվա ելույթը նվիրված կլինի «ազատ և արդար ընտրություններին». Դոնալդ Թրամփ Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել էԳոռ Վարդանյանից հօգուտ պետության կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 ավտոմեքենաՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՓլուզվել է շինության բետոնե ծածկը․ տուժածները դուրս են բերվել փլատակներիցՂազախստանում թղթադրամները «լվանում են» լվացքի մեքենայում՝ որակը ստուգելու համարՍթարմերը հրաժեշտ է տվել Համայնքների պալատին՝ վարչապետի պաշտոնից հեռանալուց առաջՎահագն Խաչատուրյանը Դոհայում հանդիպել է Կատարի էմիրինԻրանի ԱԳ նախարարը ժամանել է Դոհա՝ Քաթարի նախկին էմիրին պատվի արժանացնելու համար2020-ին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանության գործով օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է․ ՔԿԵրևանի կենտրոնում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի սահմանը․ օդի որակի տվյալներSemafor. Թրամփը լուրջ չի վերաբերվում սպանության սպառնալիքներինԱնահիտ Մանասյանը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերըԴանիան հաստատել է անօդաչու թռչող սարքերի նոր գնումներըՀայաստան-Լիտվա գործընկերությունը խորացնելու պատրաստակամություն՝ Բուդրիսի հայտարարությունըՖոն դեր Լայենը Կիևին խոստացել է «անվտանգ անօդաչու սարքերի գործարաններ» ԵՄ-ումՆախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգըԻսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասինՀրապարակվել է Ադրբեջանից Հայաստան արտահանման վեց ամսվա ընդհանուր արժեքը«Գարեջրի օրեր» ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի Երևանի կենտրոնումԵրևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է․ մեքենան բախվել է քարե շինությանըBloomberg. Պենտագոնը արգելափակել է F-35 ծրագրի զեկույցի հրապարակումը Ահավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասինԹուրքիան բացահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր պայմանըTagesspiegel. Գերմանացիների մեկ երրորդը կարծում է, որ Գերմանիան կարող է մասնակցել պատերազմի հինգ տարվա ընթացքումՓլուզում՝ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում․ կան տուժածներՊարֆյումեր Ֆրանսիս Քուրկջյանը արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական ​​պարգևինՍպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՌԴ-ում ծնված ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի TRIPP + առևտրային հիմնադրամը. The GuardianԱՄՆ զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել ԻրանինԱդրբեջանում ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իր «հայրենիքն» է. ադրբեջանագետTagesspiegel. Գերմանացիների ավելի քան 75%-ը կասկածում է, որ Գերմանիայի զինված ուժերը կդառնան ամենաուժեղ բանակըԵԽ դիրքորոշումը՝ հայ գերիների հարցում. Թրամփը սպառնացել է ԻրանինՖիդանը նշել է Կիև կատարած իր այցի գլխավոր թեման ՀՀ նախագահն ու Կատարի շեյխը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԶախարովան «կամավորների կոալիցիա»-ն համեմատել է Սոդոմի և Գոմորի հետLiberty Times. Թայվանը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել Jinfeng-1 կամիկաձե անօդաչու թռչող սարքի արտադրության շուրջԽուզարկում էին, երեխաներիս հեռախոսներն առգրավեցին, երեխաներս չեն վախեցելԲրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր ԷքսերջյանինԳերմանիայում խարդախները կոտրել են ֆինանսների նախկին նախարարի ֆեյսբուքյան էջըԻրաքում անօդաչու թռչող սարք է կործանվելՎարդան Ղուկասյանն ազատ կարձակվի՞ ու կվերադառնա՞ աշխատանքիԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Նոյյան տապան» նոր արծաթե ներդրումային դրամըՇենգավիթ թաղամասի լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք«Այս դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ». Դավիթ Իշխանյանի որդին՝ Եվրոպական խորհրդարանումՀարավային Կորեայի նախագահը խոստովանել է, որ տուն չունիԿԳՄՍՆ-ն մեկնարկում է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների պատրաստման ծրագիրը
Ամենադիտված