Հայ, վրացի և լիտվացի զինծառայողները վերապատրաստվում են ձնածածկ լեռնային պայմաններում
Հասարակություն
Վրաստանի Մցխեթա-Մթիանեթի տարածաշրջանի Գուդաուրի քաղաքի մոտակայքում մեկնարկել է հայ, վրացի և լիտվացի զինծառայողների ձմեռային վարժանքների երկրորդ փուլը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը, վերապատրաստման կուրսը մշակել է Ֆրանսիայի լեռնային պատրաստության կենտրոնը:
Վարժանքներին մասնակցող 10 զինծառայողներից յոթը ներկայացնում են Լիտվան, երկուսը՝ Վրաստանը, իսկ մեկը՝ Հայաստանը: Նրանք աշխատելու են բարդ ձնածածկ լեռնային պայմաններում: Կուրսի ավարտից հետո զինծառայողներին կտրվեն համապատասխան հավաստագրեր և մեդալներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ