«Ռեալը» պատրաստ է Դե Խեային համար 65 մլն վճարել
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» կրկին կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային: Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Մադրիդցիները պատրաստ են ֆուտբոլիստի համար 65 մլն եվրո հրաժարագին վճարել:
26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ ավարտվում է 2019թ-ին, սակայն անգլիական կողմը իրավունք ունի այն ևս մեկ տարով երկարաձգել: Ակումբը պատրաստվում է օգտվել այդ հնարավորությունից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու