Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերը Զապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցման Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ը Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Ղրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսով ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Ուկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվել Սառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ 

«Փաստ». «Պայքարը լինելու է երկուսի միջև. ՀՀԿ–ն է և «Ծառուկյան» դաշինքը». Լևոն Շիրինյան

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը գնալու է ՀՀԿ–ի ու ԲՀԿ–ի միջև, ապագա խորհրդարանը ձևավորվելու է առանց արմատական ընդդիմության, քանի որ այժմ շահերի և ազդեցությունների բախում է ընթանում, ոչ թե քաղաքական պայքար:

Ներկայացնում ենք «Փաստի» հարցազրույցը քաղաքագետի հետ:

– Պարոն Շիրինյան, Ձեր կարծիքով, այս ընտրություններում ի վերջո քանի՞ բևեռ կունենա ընդդիմությունը, իշխանության հետ մրցակցության հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում:

– Այս ընտրությունները նախորդ բոլոր ընտրություններից տարբերվում են մի բանով. թվում է թե՝ ընդդիմություն չկա: Նախ՝ ընդդիմությունը ճաղերի հետևում է և դատարաններում է:

– «Սասնա ծռերի՞ն» նկատի ունեք:

– Այո, այո, նրանք էին ընդդիմությունը, դրա համար էլ այդ հարցն այդ մասով առայժմ լուծված է: Առաջիկա խորհրդարանում կլինի ոչ թե ընդդիմություն–իշխանություն տարբերակը, այլ կլինեն ուժի մի քանի բևեռներ, որոնք իրարից շատ չեն տարբերվի: Քաղաքագիտության դասական օրինակով եթե չափենք, այսօր Հայաստանում ոչ թե կուսակցությունների պայքար է, այլ շահերի, խմբերի, ազդեցության պայքար: Դրա համար էլ տեսնում եք՝ ինչքան դժգույն է, մարդիկ մի ճամբարից փախչում են մյուսը, անդրկուլիսային կատաղի կռիվ է գնում: Ընդդիմությունը, ինչպես որ հասկացվել է, չի լինելու: Եթե լինի, կլինի տարբերվող մեկ բևեռ:

– Խոսքը ո՞ր բևեռի մասին է:

– Ես ենթադրում եմ, որ էդպիսին կլինի «ԵԼՔ»–ը, եթե իհարկե կարողանան մտնել խորհրդարան: Մնացածը կամ իշխանության հետ են եղել, կամ իշխանություն են: Ավելին՝ մի մասը իշխանության սյուներն են՝ այն ռեժիմը, որ առաջացել է, իրենք օգնող չեն եղել, կերտիչներն են եղել: Դրա համար դժվար թե ընդդիմություն լինի:
Իհարկե, ընդդիմության տեսք են իրենք տալիս, սա ուղղակի շահերի բախում է՝ մեկն ուզում է էսքան տեղ, կամ փայաբաժինների տարբերություն կլինի: Քաղաքագիտության մեջ ժողովրդավարության մի մոդել կա՝ ընկերակցային, որտեղ իշխանություն–ընդդիմություն տարբերակը չկա: Իմ ասածի ապացույցն այն է, որ գրեթե քաղաքական պայքար չկա, դուք ի՞նչ պայքար եք տեսել, բացի ներքին խոսակցություններից, լուրերից: Այլապես այս ճգնաժամային իրավիճակում մի քանի հստակ հարց կար. երկիրն արդյունաբերություն ունենալո՞ւ է, թե՝ չէ: Ինչ–որ անիմաստ տուրիզմի մասին են խոսում: Հայաստանն էդ ի՞նչ պոտենցիալ ունի տուրիզմի համար կամ էլ տուրիզմով քանի տանկ կարող եք առնել 5 տարին մեկ: Գիտության վերականգման մասին որևէ հայեցակարգային մոտեցում չկա, իսկ եթե Հայաստանի ապագան դրա հետ չկապվի, էլ ի՞նչ ապագա կա: Մշակույթի մասին խոսակցություն չկա և այլն:
Ընտրություններում շահերի, խմբերի կատաղի բախում է լինելու՝ թե ով որքան տեղ կունենա իշխանությունից և երկրի ազգային եկամտից փայաբաժին ստանալու: Պայքարը լինելու է 2–ի միջև. ՀՀԿ–ն է և «Ծառուկյան» դաշինքը: Քաղաքական օլիգարխիան մրցելու է տնտեսական օլիգարխիայի հետ: Մեկը՝ ԲՀԿ–ն, շատ քիչ, բայց տարբերվում է, որովհետև ԲՀԿ–ի առաջնորդը հայտնի է նաև տեղական արդյունաբերության ուղղությամբ քայլ անելով: Եթե Ծառուկյանն իր խմբով վերակողմնորոշվեր արդյունաբերության, գիտության վերականգմանը, Հայաստանը գոնե ինչ–որ բան կշահեր, ինչը ինքը մի քանի անգամ, կարծես թե, փորձել է: Ձայները 2–ի մեջ է բաշխվելու, մնացածը դեռ կանցնեն, կտեսնենք: Ենթադրում եմ, որ «ԵԼՔ»–ը կարող է ինչ–որ չափով ընդդիմություն լինել, բայց ինչքան տեղ կունենա, դժվար է ասել»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերըՂրիմում էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատվում է 30 տոկոսովԻրանը հայտարարել է ԱՄՆ ճնշման ֆոնին Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ուժեղացնելու մասին ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Բրիտանիայում արհեստական ​​բանականության միջոցով 414 միլիոն դոլար են գողացել առաջին կիսամյակում. Financial TimesՈւկրաինայում էլեկտրաէներգիայի շուրջօրյա անջատումների գրաֆիկներ են սահմանվելՍառնաթ․ Բուդդայի ուսմունքի տարածման մեկնակետը (տեսանյութ) Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության
Ամենադիտված