«Հրապարակ». Սամվել Բաբայանի սևագիր ցուցակում եղել է նաև Ալբերտ Բազեյանի անունը. նոր մանրամասներ
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է՝ Սամվել Բաբայանի սեւագիր ցուցակում, որը նա օրեր առաջ ներկայացրել էր Վիկտոր Դալլաքյանին, եւ որի մասին վերջինս խոսեց իր ասուլիսի ժամանակ, եղել է նաեւ Ալբերտ Բազեյանի անունը․ նա ցուցակի 15-րդ հորիզոնականում է եղել։
Հիշեցնենք, որ Բաբայանը ժամանակին վարկ էր վերցրել՝ որպես գրավ դնելով Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի նախկին նախագահ Ալբերտ Բազեյանի տունը, ապա բիզնես գործերը վատացել էին, եւ Բազեյանը հայտնվել էր տունը կորցնելու վտանգի առաջ։
Սամվել Բաբայանի ներկայացրած ցուցակի 11-12-րդ համարները համապատասխանաբար պետք է զբաղեցնեին Վիկտոր Դալլաքյանն ու Արեգնազ Մանուկյանը, իսկ Արամ Գասպարիչին հատկացվել էր 14-րդ տեղը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան