Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» 

ՄԻԵԴ-ում ՀՀ շահերը պաշտպանված են. Կոստանյանը հիմնավորում է

Վերլուծական

ՀՀ նախագահի խորհրդական և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տալուց հետո երեկ Շանթ հեռուստաընկերության եթերում առաջին հարցազրույցը տվեց, որտեղ անդրադարձավ այս օրերին մեր հասարակությանը հուզող մի շարք թեմաների: Կոստանյանը խոսեց Բելառուսի կողմից Արցախ այցելած բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու փաստին: Ըստ նախագահի խորհրդականի, այստեղ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Ադրբեջանի և Բելառուսի գործողությունները, որոնք մեկը մյուսով պայմանավորված են և իրենց ամբողջությամբ խախտում են մարդու հիմնարար իրավունքները. Լապշինի դեպքում՝ տեղաշարժվելու և խոսքի ազատության իրավունքը: Ընդ որում, եթե Ադրբեջանի սահմանի խախտում է դիտվում այն փաստը, որ Լապշինը ՀՀ տարածքով մուտք է գործել Արցախ, ապա դա միանշանակ այդպես չէ, հետևաբար, ռուս բլոգերի ձերբակալման և այնուհետև Ադրբեջանին արտահանձնման իրավական հիմքերը, մեղմ ասած, հեղհեղուկ են:

Կոստանյանը փաստեց, որ էքստրադիցիայի համար բավարար իրավական հիմքեր չկային, քանի որ արտահանձման պահանջի հիմնավորումը պետք է պարունակի առնվազն երկու փաստ. առաջինը՝ պահանջող երկրում ևս այդ արարքները պետք է լինեն հանցավոր, երկրորդ՝ պետք է բացառվի քաղաքական հետապնդման հնարավորությունը: Բոլորս էլ քաջ հասկանում ենք, որ Լապշինի դեպքում՝ անգամ այս իրավական պահանջների մինիմումը չի կատարվել:

Կոստանյանի կարծիքով՝ ՀՀ և Բելառուսի պատկան մարմիններն, անշուշտ, քննարկման առարկա դարձրել են այս խնդիրը, որն ի հայտ եկավ և որոշակի ստվեր գցեց հայ–բելառուսական բարեկամական հարաբերությունների վրա: Կոստանյանն իր հարցազրույցում զուգահեռներ անցկացրեց Լապշինի և Պերմյակովի գործերի միջև, այն ժամանակ ևս ՌԴ քաղաքացու էքստրադիցիայի հարց էր բարձրացվում, սակայն ըստ հաղորդավարի՝ ռուսական կողմը համառում էր: Այն փաստը, որ Պերմյակովի դատավարության ողջ գործընթացն իրականացվեց ՀՀ տարածքում, Հայաստանի դատարանի կողմից, ՀՀ դատախազը պաշտպանեց մեղադրանքը, ՀՀ դատարանն էր որոշում Պերմյակովի իրավունքների իրացումը, Հայաստանի դատարանը հանուն ՀՀ դատավճիռ արձակեց, և այսօր էլ Պերմյակովի դատավճիռը բողոքարկվում է ՀՀ, այլ ոչ թե ՌԴ դատարանում՝ ինքնին խոսում է այն ահռելի ծավալի աշխատանքների մասին, որոնք այդ ընթացքում տարվել են Գլխավոր դատախազության և մասնավորապես՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից: Վերջինիս պրոֆեսիոնալիզմն ու մինչև վերջ ՀՀ շահերը պաշտպանելու կամքը նպաստեցին, որ այս գործում որևէ կերպ չխախտվեն ՀՀ քաղաքացիների իրավունքները և կայացվի  օրենքի տառին և ոգուն համահունչ, արդար դատավճիռ: Պարզից էլ պարզ է, թե ինչպիսի խնդիրների է բախվել այն ժամանակ գլխավոր դատախազ Կոստանյանը, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը լրջագույնս է մոտեցել խնդրի լուծմանը՝ ելնելով պետության և քաղաքացիների շահերից:

Կոստանյանը միևնույն ժամանակ վստահություն հայտնեց, որ ՀՀ պատկան մարմինները կկենտրոնանան հենց Ադրբեջանի դեմ իրավական հայցերի վրա: Այն պայմաններում, երբ հայցերը կներկայացվեն, ՀՀ կառավարությունն այս գործընթացներում կներգրավվի որպես երրորդ կողմ: Նախագահի խորհրդականը փաստեց, որ մեր իրավապաշտպանները շատ արդյունավետ են աշխատել նաև ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցի զինծառայողների կողմից կատարված վայրագությունների և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը բարձրաձայնելու ուղղությամբ: Հարյուրավոր հայցեր են ներկայացվել Եվրոպական դատարան: Ադրբեջանական կողմն իր հերթին Եվրոպական դատարան է ուղակել շուրջ 700 հայց: Իսկ փաստը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարությունը ստացել է ընդամենը 5 հայց և դա նշանակում է, որ Եվրոպական դատարանը ՀՀ դեմ ներկայացված հայցերից վարույթ է ընդունել ընդամենը 5-ը, այնինչ՝ ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացված հայցերից  23-ն արդեն վարույթ է ընդունվել:


Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան
Ամենադիտված