Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» 

Հետաձգում են…

Վերլուծական

Խոստովանենք, թե ոչ, համակերպվենք այդ մտքի հետ, թե ինքներս մեզ հետ կռիվ տանք, փաստը մնում է փաստ, որ Հայաստանում ամենաքաղաքականցված, իսկ ավելի ճիշտ՝ կուսակցականացված ոլորտներից մեկը կա ու շարունակում է մնալ կրթության ոլորտը. բոլոր գլխավոր բուհերի ուսումնական խորհուրդները կուսակցականացվածության գերբարձր մակարդակ ունեն, և դա անհերքելի իրողություն է:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում կուսակցականացվածության երևույթը, պետք է խոստովանել, տասնամյակների պատմություն ունի. ինչպես հայտնի է, դեռևս Կոմունիստական կուսակցության հեգեմոնիայի տարիներին էր նմանատիպ ոչ բարի ավանդույթ ձևավորվել, որն էլ իներցիայի օրենքով այսօր ժառանգվել է մեզ, ու բուհերն, ազատամտության օջախներ, ինտելեկտուալ դիսկուրսների հարթակներ լինելու փոխարեն, այսօր վերածվել են յուրատեսակ կուսակցական շտաբների, ուր այլախոհությունը, մեղմ ասած, այնքան էլ չի խրախուսվում:

Երբ Լևոն Մկրտչյանը նոր-նոր էր ստանձնում ԿԳ նախարարի պաշտոնը, շատերը կհիշեն՝ ամեն գնով փորձում էր աշխուժություն դրսևորել. նոր մտահղացումների մասին էր բարձրաձայնում, փորձում էր խոսել վաղուց ոլորտում իրենց զգացնել տվող, բայց չբարձրաձայնվող խնդիրներից և այլն: Մի խոսքով՝ փորձում էր ապացուցել, որ ինքն աշխարհի ամենալավ ԿԳ նախարարն է: Այդ մտահղացումներից մեկն էլ, պետք է նկատել՝ Հայաստանի գերկուսակցականացված բուհական համակարգի բարեփոխելն էր. Մկրտչյանը սեփական նպատակներից մեկն էր հայտարարում բուհերի ապակուսակցականացումը:

Եվ ահա պարզվում է՝ արդեն իսկ կառավարությունում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որի՝ ԱԺ քննարկմանը ներկայացնելու ժամկետները, սակայն, դեռևս մինչև վերջ հստակեցված չեն: Այլ կերպ ասած՝ այդպես էլ դեռևս հայտնի չէ, թե երբ է այն ընդունվելու, վավերացվելու: Նշենք, որ այս օրենքում խոսք է գնում նաև բուհերի ապակուսակցականացման անհրաժեշտության մասին ու ընդունվելու դեպքում կարող ենք ասել, որ այս ասպարեզում գոնե ինչ-որ առաջընթաց քայլ, այնուամենայնիվ, տեղի կունենա:

Հասկանալու համար, թե հատկապես ինչի հետ է կապված սույն օրենքի ընդունման ձգձգումները կամ ինչու է ԿԳ-ն ամեն կերպ հապաղում ապակուսակցականացնել ԲՈւՀ-երը, թերևս, այնքան էլ դժվար չէ կռահել. առնվազն պետք է կույր լինել՝ չտեսնելու, որ այս ձգձգումների պատճառը Հայաստանում սկիզբ առած նախընտրական սեզոնն է: Ինչ էլ Լևոն Մկրտչյանի մտքով անցնի, ինչպիսի վեհ նպատակներ էլ դաշնակցական նախարարը հետապնդի, ակնհայտ է, որ նա չունի գործելու այն ազատությունը, որը միգուցե կցանկանար ունենալ. ապակուսակցականացնել բուհերը, թե՝ ոչ, կամ՝ թե հատկապես որ կուսակցությանը նախապատվություն տալ, Լևոն Մկրտչյանը չէ, որ որոշելու է: Եվ հետո՝ ինչո՞ւ գնալ որոշ ուժերի հետ հակամարտության ճանապարհով, երբ ընդունված խաղի կանոնները կարելի է ծառայեցնել և սեփական կուսակցության օգտին ու, ասենք, ձեռքի հետ դաշնակցականացնել դպրոցները՝ տնօրենների պաշտոններում հաստատելով Դաշնակցության նկատմամբ առանձնակի ջերմ զգացմունքներ տածող թեկնածուներին. այսկերպ գոհ կմնան բոլորն՝ առանց բացառությունների. թքա՛ծ, թե դրանից չի տուժի կրթական համակարգը կամ կրթության որակը:

Ցավոք, Հայաստանում որոշումներ ընդունելու, դրանք կյանքի կոչելու նախապայմանը կա և մնում է չոր քաղաքականությունն, ու ամեն մի որոշում կամ նախաձեռնություն, որքան էլ կառուցողական բնույթ այն կրի, երբեք կյանքի չի կոչվում, եթե քաղաքականապես ձեռնտու չէ. սա է մեր իրականությունը, որից ոչ ոք ոչ մի տեղ չի կարող փախչել. նախ՝ քաղաքականությունը ու  հետո միայն մնացյալը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան
Ամենադիտված