Մոբին թողարկել է խոզերի նկատմամբ սիրո մասին A Simple Love թրեքի տեսահոլովակը
Այլ
Ամերիկացի երաժիշտ Մոբին թողարկել է իր These Systems Are Failing վերջին ալբոմի A Simple Love թրեքի տեսահոլովակը: Դրանում ցուցադրվում են խոճկորներ եւ կենդանիների պաշտպանների հանրահավաքներ, որոնք կոչ են անում չսպանել խոզերին, որովհետեւ «դա ոչ թե կերակուր է, այլ դաժանություն»:
Տեսահոլովակում տեղ գտած որոշ կադրեր նկարահանվել են կենդանիների պաշտպանության Farm Sanctuary կազմակերպության ապաստարաններում: Տեսահոլովակում ցուցադրված խոզերը փրկվել են սպանդանոցից:
Մոբին 1980-ական թվականների վեգան է: 2003 թվականին սաունդթրեք է ձայնագրել կենդանիների շահագործման խնդրի մասին «Երկրաբնակները» վավերագրական ֆիլմի համար:


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին