Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» 

Երբ Ջավադյանն այլևս անզոր է…

Վերլուծական

Հայաստանի լճացած տնտեսությունն աղետալի վիճակից դուրս բերելու հիմնական գործիքակազմերից մեկն էլ մեզանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն է համարվում: 2015թ-ից սկսած՝ ՀՀ Կենտրոնական բանկը ժամանակ առ ժամանակ փորձում է կիրառության մեջ դնել այս գործիքակազմը՝ իբր բնակչությանը առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները գոնե մասնակիորեն իջեցնելու նպատակով:

Օրերս, պարզվում է՝ Արթուր Ջավադյանի կողմից ղեկավարվող Հայաստանի գլխավոր ֆինանսական կառույցը՝ ԿԲ-ն, հերթական անգամ ձեռնամուխ է եղել վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 0.25% իջեցմանը՝ հասցնելով այն 6%-ի:

Չողջունել Ջավադյանի շահագրգռվածությունը՝ բարելավելու երկրի տնտեսության վիճակն ու ամեն գնով աշխուժություն մտցնելու դրանում, իհարկե, ոչ ոք չի կարող, բայց հարցը, թե ինչու է ողջ աշխարհում վաղուց ընդունված ու տարբեր երկրներում լայնորեն կիրառվող այս մեթոդը ոչ արդյունավետ Հայաստանի պայմաններում, շարունակում է այդպես էլ անպատասխան մնալ. ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսության ներկա վիճակն ու գրեթե զրոյական ակտիվությունն ամենևին էլ համահունչ չէ ԿԲ կողմից իրականացվող համապատասխան քայլերին:

Իսկ սրա պատճառներն, անկասկած, տարբեր են: Նախ՝ ամենաառաջնային պատճառներից մեկը բնակչության գործարար ակտիվության քրոնիկ պակասն է. բանկերից վարկեր վերցնելը շարքային հայաստանցու համար ընկալվում է՝ ոչ թե բարեկեցության հասնելու առաջին քայլ, այլ՝ ինքնասպանության դիմելու պես մի բան, որի պատճառն, անշուշտ, վարկային տոկոսադրույքների խիստ բարձր լինելն է մի պարագայում, երբ ցանկության դեպքում նույն այդ բանկերը, որոնք սովորել են բնակչության հաշվին հարստանալու պրակտիկային, ցանկության դեպքում կարող են ու պարտավոր են էականորեն իջեցնել իրենց կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: Ասել կուզի՝ ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումից օգտվում են բացառապես բանկերը. տեղի է ունենում յուրատեսակ սպեկուլյացիա:

Երկրորդ ոչ պակաս կարևոր խանգարիչ գործոնը, ինչ խոսք, մեր տնտեսության ընդհանուր վատառողջ վիճակն է. վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ միայն այն պարագայում, երբ տնտեսությունում գործում են հստակ առողջ մրցակցային կանոններ. մեզ հարկավոր է նախ՝ բիզնես զարգացման բարենպաստ պայմաններ ստեղծել ու հետո միայն մտածել վերաֆինանսավորման տոկոսադրույք իջեցնելու մասին:

Աներկբա է՝ եթե մեզ չհաջողվի տնտեսավարման համընդհանուր տրամաբանությունը փոփոխության ենթարկել, եթե մեզ չհաջողվի փոքր ու միջին բիզնես զարգացնել, ու հույսներս շարունակեն մնալ արտերկրից ստացվող դրամական փոխանցումները, մեզ լավ բան չի սպասվում: Եթե բիզնես ստեղծելու ու այն զարգացնելու համար երկրում չկան նույնիսկ տարրական պայմաններ, որքան էլ բանկերն իջեցնեն վարկային տոկոսադրույքները, եթե, իհարկե, իջեցնեն, միևնույնն է՝ իրավիճակ չի փոխվելու երկրում, ու բանկերից վերցրած վարկերը շարունակելու են պատուհաս դառնալ բնակչության գլխին՝ է՛լ ավելի խորացնելով տնտեսական ճգնաժամը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
Ամենադիտված