Առաջինը ՀՅԴ-ն առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
Քաղաքական
Ինչպես գիտենք, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանել փետրվարի 16-ը:
Այսօր, փաստորեն, փաստաթղթերը ներկայացնելու վերջին օրն էր:
Քաղաքկան ուժերից ՀՅԴ-ն առաջինն էր, որի ներկայացուցիչները ժամանեցին ԿԸՀ:
Փաստաթղթերը ԿԸՀ էին բերել ՀՅԴ-ի համամասնական ցուցակի 17-րդ համարի թեկնածու Հայկ Առաքելյանը և 77-րդ համարի թեկնածու Վահագն Մատինյանը:
ՀՅԴ ներկայացուցիչներից առաջադրման փաստաթղթերն ու համամասնական և տարածքային ցուցակներն ընդունեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը: Նա լրագրողներին հայտնեց, որ կուսակցությունների տարածքային և համամասնական ցուցակների գրանցումը ԿԸՀ-ն պետք է իրականացնի 10 օրվա ընթացքում. «10 օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նայում է բոլոր փաստաթղթերը: Եթե լինում է շտկումների կարիք, մենք դիմում ենք կուսակցությանն այդ շտկումները իրականացնելու համար, իսկ եթե լինում են ավելի բովանդակային խնդիրներ, այդ դեպքում մենք կարող ենք նիստ գումարել և կուսակցությանը 48 ժամ ժամանակ հատկացնել՝ թերությունները վերացնելու համար»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը