ԱՄՆ-ից լուսանկարիչն իր դստեր համար նախագիծ է ստեղծել «Գեղեցկուհին եւ հրեշը» մյուզիքլի ոճով
Այլ
ԱՄՆ-ի Յուտայի նահանգից լուսանկարիչն իր երեք տարեկան դստեր համար նախագիծ Է ստեղծել Disney ընկերության «Գեղեցկուհին եւ հրեշը» մյուզիքլի ոճով: Այդ մասին փետրվարի 16-ին հայտնել է Mashable-ը:
Ջոշ Ռոսին, որն զբաղվում Է առեւտրային եւ գովազդային նախագծերով, ցանկացել է զարմացնել փոքրիկ Նելլիին եւ տիկնոջ՝ Ռոքսանայի հետ միասին անհրաժեշտ ամեն բան պատրաստել Է նկահարանումների համար: Հագուստները հատուկ ստեղծել Է դիզայներ Էլլա Դայնայեն:
«Սովորաբար մենք պարզապես այն ենք խաղում, ինչ սիրում են մեր երեխաները: Այս անգամ մենք մի խաղ Էինք խաղում, որը երկուսս էլ սիրում ենք՝ միասին կախարդական լուսանկարներ Էինք անում»,-նշել Է Ռոսին:
Ամերիկացին նաեւ ցանկանում էր իր օրինակով ոգեւորել այն հայրերին, որոնք հազվադեպ են ժամանակ անցկացնում երեխաների հետ:


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը