«Փաստ». Կոտայքում Վարդան Այվազյանի համար արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Կոտայքի մարզում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իրավիճակը գնալով սրվում է: Հետաքրքիր է, որ գրեթե ամեն տեղ «կռիվը» գնում է ՀՀԿ–ական թեկնածուների միջև: Բանն այն է, որ սրանք միշտ միասին են գործել ՀՀԿ–ին ձայներ բերելու պատվավոր գործում: Բայց հիմա բաժան–բաժան են եղել: Ակտիվիստները մի թիմից «թռչում» են մյուս թիմ: Աժ պատգամավոր Վարդան Այվազյանի թիմակիցներն էլ են կամաց–կամաց նոսրանում:
«Փաստի» տեղեկություններով' թունդ վեճ է եղել մարզի Արգել գյուղի համայնքապետ Մաթևոս Ավագյանի և Վարդան Այվազյանի միջև: Ամենայն հավանականությամբ Վարդանը մեծ ախորժակով թվեր է ուզել համայնքապետից:
Ինչևէ, Վարդան Այվազյանի' Արգելից սպասվող ձայները «գրվեցին սառույցին»: Դժվար թե Մաթևոսը նրան ձայներ բաշխի»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում