Մոուրինյուն ասուլիսին ներկայացել է Ռանիերին նվիրված շապիկով (տեսանյութ)
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությայն եզրափակչում «Սաութհեմփթոն»-ի դեմ հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսին ներկայացել է «Լեսթեր»-ի գլխավոր մարզիչին՝ պաշտոնից հեռացված Կլաուդիո Ռանիերիին նվիրված շապիկով, որի վրա գրված են եղել մասնագետի անվան առաջին տառերը` CR:
«Սա հարգանքիս արտահայտումն է այն մարդուն, ով Անգլիայի առաջնությանը նվիրեց ամենագեղեցիկ պատմություն: Ռանիերին արժանի է, որ «Լեսթեր»-ը մարզադաշտը նրա անունով անվանակոչի: Նման բան ես ապրել եմ «Չելսի»-ում: Բայց նույնիսկ դա չի կարող համեմատվել այն բանի հետ, ինչ պատահեց Կլաուդիոյին», –նշել է Մոուրինյուն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու