ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին հատկացրեց հերթական համարները
Քաղաքական
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններին տրամադրել է հերթական համարները: ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում քաղաքական ուժերի հերթական համարները տրվեցին վիճակահանությամբ' համաձայն Ընտրական օրենսգրքի կանոնակարգման:
Խորհրդարանի առաջիկիա ընտրություններում 1-ին համարի ներքո հանդես կգա «Ելք» դաշինքը, 2-րդ համարի ներքո' «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, 3-րդ համարի ներքո' «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, 4-րդ համարի ներքո' «Ծառուկյան» դաշինքը, 5-րդ համարի ներքո' Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, 6-րդ համարի ներքո' Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 7-րդ համարի ներքո' Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, 8-րդ համարի ներքո' «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, 9-րդ համարի ներքո «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցութ յունը:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում