Պելեի որդին դատապարտվել է 12 տարի, 10 ամսվա ազատազրկման
Սպորտ
Լեգենդար ֆուտբոլիստ Պելեի որդին դատապարտվել է 12 տարի, 10 ամսվա ազատազրկման:
Սան Պաուլուի դատարանն ընդունել է Էդինյուի բողոքարկումը` ազատազրկման ժամկետները 33 տարուց հասցնելով 12 տարի, 10 ամսվա: Այս մասին տեղեկացնում է Globo-ն:
2014թ.-ին Պելեի որդին մեղադրվել է փողերի լվացման և թմրանյութերի վաճառքի մեջ: Էդինյոուն բողոքարկել էր այդ որոշումը և մինչ գործնթացի ավարտը գտնվել է ազատության մեջ:
Նշենք, որ Պելեի որդին նույնպես ֆուտբոլիստ է. դարպասապահի կարիերան ավարտել է 29 տարեկանում (19992), երբ դատապարտվել է վեցամսյա ազատազրկման, երկրորդ անգամ դատապարտվել է 2006 թ.-ին` դարձյալ վեց ամսով:
Հավելենք, որ Պելեի որդին չի ընդունում մեղադրանքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու